Մի քանի պլաստիկ վիրահատություններից հետո ամերիկուհին դարձել է Մեգան Մարքլի կրկնօրինակը
Advertisement 1000 x 90

Մի քանի պլաստիկ վիրահատություններից հետո ամերիկուհին դարձել է Մեգան Մարքլի կրկնօրինակը

36-ամյա Քսոչայլ Գրիրը դիմել է պլաստիկ վիրաբույժների օգնությանը, որպեսզի դառնա Մեգան Մարքլի կրկնօրինակը։

Երեք երեխաների մայրը ծախսել է մոտավորապես 30հազար դոլար։ Նա խոստովանել է, որ երեք ծննդաբերություններից հետո իրեն անվստահ էր զգում եւ ամաչում էր արտաքինից։ Այս մասին փոխանցում է Nypost-ը։

Կինը որոշել է պլաստիկ վիրաբուժության օգնությամբ իրեն լավ տեսք հաղորդել եւ իկր համար օրինակ է ծառայել դքսուհի Մեգանը։ Նոյեմբեր ամսից նա արդեն մի քանի վիրահատություն է արել։ Կինը մեծացրել է նստաստեղը, աչքերի տակ ֆիլլերներ, շրթունքների փոփոխություն եւ փոխել է քթի կառուցվածքը։ Նա նաեւ բոտոքս է արել։

Փաստաբան կինն այժմ ասում է, որ հիանալի է իրեն զգում։

«Երբ նայում եմ հայելու մեջ երջանկանում եմ։ Սա իմ լավագույն տարբերակն է։ Ինքնավստահությանս հետ կապված շատ մեծ խնդիրներ ունեի, սակայն այժմ զգում եմ, որ կարող եմ գեղեցիկ զգեստ կրել եւ շատ դիմահարդարման կարիք էլ չունեմ, որպեսզի անթերի տեսք ունենամ։ Չեմ կարծում եմ, որ նույնանման եմ Մեգան Մարքլի հետ, սակայն նմանություններ կան», – պատմել է Գրիրը։

Մեգան Մարքլին շատ են սիրում Ամերիկայում, այդ իսկ պատճառով, զարմանալի չէ, որ նրան որպես օրինակ են ընդունում։

style.news.am