Լսարանին նա հայտնի է իր սարկազմով, մարդկանց անհարմար դրության մեջ դնելու կարողությամբ ու հումորային ռեպորտաժներով, որոնց շնորհիվ հասցրել է թե՛ սիրվել, թե՛ քննադատության արժանանալ։ Մարտից հեռուստադիտողները նրան կտեսնեն որպես «Ֆուլ հաուս» սիթքոմի դերասանուհի. Արուսիկ Տիգրանյանը շարունակում է հստակ քայլերով առաջ գնալ հեռուստատեսությունում։ Նոր աշխատանքի առաջին մանրամասները նա վստահել է Tert.am Life–ին։ Արուսիկն առաջին անգամ խոսել է նաև գործունեության ամենասկանդալային փուլի թողած ազդեցության, հեռուն գնացող նպատակներ ունենալու և «Լավ երեկոյում» սպասվող փոփոխությունների մասին։
ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի թոռնուհուն որպես դերասանուհի ներկայանալու առաջարկը շատ է հետաքրքրել։ Սա նոր հնարավորություն է կատարելագործվելու և զարգացնելու խաղարկային հմտությունները։
««Ֆուլ հաուսում» նկարահանվելու առաջարկն ինձ շատ հետաքրքրեց։ «Լավ երեկոյում» իմ աշխատանքը որքան էլ ժուռնալիստական է, խաղարկային տարր էլ ունի։ Շատ դեպքերում տեսախցիկի հետ աշխատելու, դերասանական խաղի կարիք է զգացվում։ Սա ինձ համար նոր աշխատանք է, որը կատարելագործվելու առիթ է,– ասաց նա ու հավելեց, որ նոր աշխատանքի հետ կապված մտավախություններ էլ ունի,– Դրանք միշտ կան, ինչը լավ է։ Եթե ինչ–որ բան կանխատեսելի է, այլևս հետաքրքիր չէ ու տանում է լճացման։ Անգամ «Լավ երեկոյում» յուրաքանչյուր ռեպորտաժում աշխատում եմ նորություն մտցնել, հակառակ դեպքում կմնաս նույն մակարդակին։ Առանց դժվարությունների վեր չես բարձրանա»։
Ամբողջությամբ՝ life.tert.am