Jagua I Pace Էլեկտրական քրոսովերը 2018 թվականի լավագույն ավտոմեքենան Է դարձել Ժնեւի ավտոսալոնում: Այդ մասին հայտնել Է Motor 1 պորտալը: Այսպես, բրիտանական Էլեկտրաքառը Alpine A110 ֆրանսիական սպորտքառի հետ միասին հավաքել Է միեւնույն քանակությամբ միավորներ՝ 250-ական, բայց նրան գերազանցել Է լրացուցիչ ցուցանիշներով. «բրիտանցուն» առաջին տեղն դրել են ժյուրիի 18, իսկ «ֆրանսիացուն»՝ 16 անդամներ:
Երրորդ տեղին լրագրողներն արժանացրել են Kia Ceed հեթչբեքին: Չորրորդ հորիզոնականում տեղավորվել Է Ford Focus-ը:
I-Pace մոդելն առաջին Էլեկտրաքառն Է Jaguar-ի պատմության մեջ: Ավտոմեքենան ունի 400 ձիաուժ միագումար հզորությամբ երկու շարժիչ: Մարտկոցի ամբողջական լիցքավորմամբ ընթացքի անվանական պաշարը 470 կիլոմետր Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: