Գեորգի Գյուրջիևը հայտնի է՝ որպես ճանապարհորդ, կոմպոզիտոր և միստիկ-փիլիսոփա, ներքին կատարելագործման «չորրորդ ճանապարհի» ուսմունքի հեղինակն է: Նա նաև շատ իմաստուն է եղել: Այս խորհուրդները տարբեր ժամանակներ նա տվել է իր դստերը՝ Դուշկա Հովարտին:
Կենտրոնացիր ինքդ քեզ վրա:
Յուրաքանչյուր վայրկյան գիտակցիր, թե ինչ ես զգում, տեսնում, անում:
Ինչ սկսել ես՝ հասցրու ավարտին:
Ինչ որ ձեռնարկում ես, արա ուժերիդ գերագույն լարումով:
Մի կապվիր այն ամենին, ինչը կարող է կործանել քեզ:
Առատաձեռնությունդ հեռու պահիր վկաներից:
Բոլորին վերաբերվիր այնպես, ինչպես քո ազգականներին ես վերաբերվում:
Ուղղիր սխալներդ:
Ամեն մի ընծայի համար սովորիր երախտապարտ լինել:
Ինքնապաշտպանական վարքդ կանգնեցրու:
Մի խաբիր, մի գողացիր, այդպես վարվելու դեպքում կգողանաս և կխաբես քեզ:
Օգնիր մերձավորներիդ, բայց այնպես մի արա, որ նրանք քո օգնությունից կախում ունենան:
Մեծ տարածություններ մի զբաղեցրու:
Մի աղմկիր և ավելորդ շարժումներ մի արա:
Եթե հավատք չունես, գոնե ցույց տուր, որ ունես:
Ուժեղ անհատականություններով մի հրապուրվիր:
Ոչինչ մի հափշտակիր:
Բաժանիր արդար:
Մի գայթակղիր:
Կեր և քնիր այնքան, որքան անհրաժեշտ է:
Քո անձնական խնդիրներից մի խոսիր:
Մի դատիր, քանի դեռ չգիտես ողջ ճշմարտությունը:
Անօգուտ ընկերություն մի ձեռնարկիր:
Ընդհանուր սովորույթների հետևից մի գնա:
Քեզ մի՛ վաճառիր:
Հարգիր քո ստորագրած համաձայնագրերը:
Եղիր ճշտապահ:
Մի՛ նախանձիր:
Խոսիր միայն անհրաժեշտի մասին:
Օգուտներիդ մասին մի մտածիր:
Մի՛ սպառնա:
Խոստումներդ կատարիր:
Վիճելիս՝ քեզ դիմացինի փոխարեն պատկերացրու:
Ընդունիր հաղթողին:
Հաղթահարիր վախերդ:
Օգնիր, որ ուրիշները սովորեն իրենք իրենց օգնել:
Ատելությունդ հաղթահարիր, եղիր նրանց հետ, ովքեր վանում են:
Հպարտությունդ փոխարինիր արժանապատվությամբ:
Չարությունդ փոխարինիր արարմամբ:
Ագահությունդ փոխարինիր գեղեցիկը երկրպագելով:
Նախանձդ փոխարինիր ուրիշների ձեռքբերումներով հիանալով:
Ատելությունդ փոխարինիր գթասրտությամբ:
Մի վիրավորիր քեզ, բայց և մի գովերգիր:
Զարգացրու երևակայությունդ:
Մի զվարճացիր ուրիշներին հրահանգներ տալուց:
Վճարիր քեզ համար աշխատողներին:
Մի գովազդիր գաղափարներդ և աշխատանքդ:
Այնպես մի արա, որ քեզ խղճան:
Արտաքին տեսքովդ մի ցույց տուր քեզ:
Մի հակաճառիր, լռիր:
Պարտքեր մի կուտակիր:
Հրապարակայնորեն վիրավորելով՝ հրապարակայնորեն էլ ներողություն խնդրիր:
Եթե սխալ ես՝ մի համառիր:
Եթե նախկինում ասած մտքերդ չեն բռնում ժամանակի քննությունը, կրկին մի հրապարակիր:
Անպիտան ոչինչ մի պահիր:
Մի զարդարիր քեզ ուրիշների գաղափարներով:
Մի լուսանկարվիր հայտնի մարդկանց հետ:
Եղիր քո դատավորը:
Մի ներկայացրու քեզ ունեցվածքովդ:
Գիտակցիր, որ ամեն ինչ քոնն է:
Եթե ինքնախոկմամբ ես զբաղվում, և սատանան խանգարում է, արա այնպես, որ նա էլ ինքնախոկմամբ զբաղվի:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը