New Line Cinema ընկերությունը, որը Warner Bros կինոստուդիայի բաղկացուցիչ մասն Է, հայտարարել Է, որ Ճապոնիայի Sanrio կորպորացիայից ձեռք Է բերել Hello Kitty-ի Էկրանավորման իրավունքը: Մարտի 6-ին այս մասին հայտնել Է Associated Press գործակալությունը:
«Դա կլինի առաջին ֆիլմը՝ նկարահանված ճապոնական կուլտային գործող անձի մասին՝ նրա գոյության 45 տարվա ընթացքում»,- ասված Է հաղորդագրության մեջ: Sanrio-ն նաեւ տրամադրել Է My Melody ճագարի, Little Twin Stars-ի գործող անձանց, Gudetama «ծույլ դեղնուցի» իրավունքները:
Ինչպես հայտնել Է Variety հանդեսը, ապագա կինոժապավենի պրոդյուսերը կդառնա Բո Ֆլինը: Առայժմ հայտնի չԷ՝ ֆիլմը կլինի անիմացիոն, թե կենդանի դերասաններով, հաղոդել Է ՏԱՍՍ-ը: