Գևորգ Գրիգորյան–Նաստասյա Գոլովկո զույգը ժամանակին հայկական շոու բիզնեսում բավականին քննարկվող էր։ Նրանք խոսում էին ապագա ամուսնության ու իրար շատ սիրելու մասին, բայց կյանքի որոշակի փուլում բաժանվելու որոշում կայացրին։ Բաժանումից և իրար հետ որևէ շփում չունենալուց 5 տարի անց Գևորգն ու Նաստասյան միասին հանդես են գալիս պրոդյուսեր Ելենա Արշակյանի «Պատվից առավել» հեռուստասերիալում, խաղում են սիրահար զույգի։
Tert.am Life-ը բացառիկ զրույց է ունեցել նրանց հետ ու պարզել, թե ինչպես համաձայնեցին խաղալ իրար հետ, ինչ հարաբերություններ ունեն հիմա, ինչ են զգում, օրինակ, համբույրի տեսարաններում։
«Նաստասյայի հետ խաղալն ինձ համար անակնկալ չէր, որովհետև ինքս եմ Ելենային առաջարկել նրա թեկնածությունը` հաշվի առնելով իր կերպարի առանձնահատկությունները, իմանալով նրան` որպես խաղընկեր։ Ինձ թվում է` չեմ սխալվել այդ առաջարկով։ Երբեք թույլ չեմ տվել, որ անձնականը ներխուժի իմ աշխատանքի մեջ»,- ասաց Գևորգը։
Նաստասյան էլ նկատեց, որ դրական է արձագանքել Գևորգի հետ խաղալու փաստին։ «Երբ իմացա, որ Գևորգի հետ եմ խաղալու, լավ արձագանքեցի այդ փաստին։ Չգիտեմ ինչու, բայց միշտ իմացել եմ, որ Գևորգի հետ խաղալիս ոչ մի խնդիր չեմ ունենա։ Գևորգի հետ խաղալը շատ հեշտ է։ Դա հասկացել եմ դեռ «Կոտրված սրտերում», որն իմ առաջին նախագիծն էր։ Ինձ համար ամեն ինչ նոր էր, բայց հենց իր օրինակով հասկացա, թե ինչպես է պետք աշխատել, ինչ է նշանակում համագործակցություն նկարահանման հրապարակում։ Որպես խաղընկեր` նրա հետ շատ կոմֆորտ է, աջակցում է, օգնում։ Համոզված էի, որ իր հետ աշխատելը հիմա նույն կերպ հեշտ է լինելու, ինչպես անցյալում»,- ասաց երիտասարդ դերասանուհին։
Թե՛ Գևորգը, թե՛ Նաստասյան վստահեցնում են` նախկինում ունեցած սիրավեպը որևէ ազդեցություն չունի իրենց խաղի վրա ոչ դրական, ոչ էլ բացասական առումով։ «Մեր ունեցած ընդհանուր անցյալը ոչ օգնում, ոչ էլ խանգարում է, որովհետև ֆիլմում մենք չենք, կերպարներ են, որոնք մեզ հետ ընդհանուր քիչ բան ունեն։ Ես երբեք չեմ փորձել իմ կենսագրական հիշողություններով կերպարից ինչ–որ բան ստանալ, այլապես առանձին դրսևորումներում կերպարները կնմանվեն իրար»,- ասաց Գևորգը։
Նաստասյան էլ նկատեց, որ որևէ Գևորգի հետ խաղալու խնդիր չունի. «Չունեմ ոչ մի զգացմունք, ինչ–որ բաներ վերհիշելու վախ։ Ոչինչ չկա։ Սա աշխատանք է, ես ունեմ սցենար, որով նախատեսված գործողություններն անում եմ»։
Ամբողջությամբ՝ life.tert.am