Այն մտքերը, որոնք պահում ենք մեր գլխում և առտասանում ենք անընդհատ ձևավորում են կենսափորձն ու աշխարհը: Շատերիս մեջ արմատացած է բացասական մտածողության սովորությունը, և մենք չենք էլ մտածում, որ վնաս ենք պատճառում իրքներս մեզ:
Ամեն օր կարդալով ստորև ներկայացված պնդումներից մեկը, կհեշտացնենք մեր կյանքը: Կարևորը, որ հավատանք:
Իմ բուժումն արդեն ընթանում է:
Իմ ներելու պատրաստակամությունը՝ ապաքինման գործընթացի մեկնարկն է: Ես գիտեմ, որ արժանի եմ բուժման:
Ես հավատում եմ իմ ներքին իմաստությանը:
Երբ զբաղվում եմ առօրյա գործերով, լսում եմ ներքին ձայնը: Իմ բնազդը միշտ իմ կողմից է: Ես վստահում եմ նրան, այն միշտ իմ մեջ է և ես հանգիստ եմ:
Ես պատրաստ եմ ներելու:
Ինձ և շրջապատին ներելը, ազատագրում է անցյալից: Ներումը՝ բոլոր խնդիրների լուծումն է: Ներումը՝ իմ նվերն է: Ես ներում եմ և ազատվում:
Ես խորապես բավարարված եմ ամեն ինչից, որ անում եմ:
Օրվա ամեն պահը ինձ համար յուրահատուկ է, քանի որ հետևում եմ բնազդիս և սրտիս թելադրանքին: Ես հանգիստ եմ իմ աշխարհում և իմ գործերում:
Ես վստահում եմ կյանքի ընթացքին:
Կյանքը գնում է սահուն և իր ռիթմիկ, իսկ ես դրա մի մասն եմ: Կյանքը ինձ սատարում է և ինձ միայն լավ և դրական փորձ է տալիս: Հավատում եմ:
Ուժը միշտ կենտրոնացած է ներկա պահի մեջ:
Անցյալը մոռացվել է և ոչ մի իշխանություն չունի ինձ վրա: Ամեն վայրկյան ինձ կարող եմ ազատություն տալ: Այսօրվա մտքերը կառուցում են իմ ապագան: Ամեն ինչ վերահսկում եմ և վերադարձնում ուժերս: Հանգիստ եմ և ազատ:
Ուզում եմ փոխվել:
Ուզում եմ հին, բացասական համոզմունքներից ազատվել: Իմ նոր մտքերը դրական և կառուցողական են:
Իմ միտքը ստեղծում է իմ ապագան:
Տիեզերքը ամբողջովին սատարում է իմ ամեն մի միտքը, որը ես ընտրում եմ և որին հավատում եմ: Մտքերի անսահմանափակ ընտրություն ունեմ: Ես ընտրում եմ հավասարակշռությունը, ներդաշնակությունն ու խաղաղությունը, և արտահայտում եմ դրանք:
Ոչ մի դժգոհություն:
Ես ցանկություն չունեմ մեղադրել ուրիշին, այդ թվում նաև ինձ: Մենք բոլորս փորձում ենք հնարավորինս օգտագործել մեր գիտելիքները՝ ըմբռնելով ու լուսաբանելով:
Ես հրաժարվում եմ սպասումից:
Կյանքս ապրում եմ հեշտ և սիրուվ: Ես սիրում եմ ինձ: Գիտեմ, որ կյանքի ամեն շրջադարձ միայն դեպի բարին է:
Իմ կյանքը՝ հայելի է:
Կյանքում մարդիկ իմ արտացոլանքն են: Դա ինձ հնարավորություն է տալիս աճելու և փոխվելու համար:
Ես զգայուն ընկեր եմ:
Ես լավ եմ տրամադրված ուրիշների մտքերի ու զգացմունքների նկատմամբ: Ես խորհուրդներ եմ տալիս և աջակցում եմ իմ ընկերներին:
Ազատությունը իմ իրավունքն է՝ Աստծուց տված:
Ես ազատ եմ իմ մտածողությամբ և կարող եմ ընտրել միայն լավ մտքերը. հրաժարվում եմ սահմանափակումներից և հասնում ազատության: Հիմա դառնում եմ այն ամենը, ինչի համար ստեղծվել եմ:
Ես վանում եմ բոլոր վախերն ու կասկածները:
Իմ ընտրությունը. ազատվել բոլոր քայքայող վախերից և կասկածներից: Ընդունում եմ ինձ և խաղաղություն եմ ստեղծում հոգում և սրտում: Սիրված եմ ու պաշտպանված:
Աստվածային գիտակցությունը ղեկավարում է ինձ
Ամբողջ այս օրը օգնում է ինձ ընտրություն կատարել: Աստվածային միտքը մշտապես օգնում է ինձ հասնել իմ նպատակներին: Ես հանգիստ եմ:
Սիրում եմ կյանքը
Ծննդյանս օրվանից իմ անքակտելի իրավունքը լիարժեք և ազատ ապրելն է: Կյանքին տալիս եմ այն, ինչ ուզում եմ ստանալ կյանքից: Երջանիկ եմ որ ապրում եմ: Սիրում եմ կյանքը:
Սիրում եմ իմ մարմինը:
Իմ հոգում խաղաղություն եմ ստեղծում և իմ մարմինը արտացոլում է մտքիս խաղաղությունը՝ կատարյալ առողջությամբ:
Կենսափորձիս ամեն մասնիկը վերածում եմ հնարավորության:
Ամեն խնդիր իր լուծումն ունի: Իմ ամբողջ կենսափորձը ինձ սովորելու և աճելու հնարավորություն է տալիս: Հանգիստ եմ:
Ես հանգիստ եմ:
Աստվածային հանգիստն ու ներդաշնակությունը իմ մեջ ու իմ շուրջն են: Բոլոր մարդկանց՝ այդ թվում և իմ հանդեպ՝ հանդուրժողականություն, կարեկցանք և սեր եմ տածում:
Ես արժանի եմ սիրուն:
Չեմ ուզում է փորձել արժանանալ, արժանի եմ դրան, քանի որ գոյություն ունեմ: Շրջապատը արտացոլում է սերն իմ հանդեպ:
Իմ գաղափարները գործնական են:
Ես «Դուրս» եմ ասում ամեն բացասականին: Ոչ մեկը, ոչ մի տեղ, ոչ մի բան իմ հանդեպ իշխանություն չունի: Ես ստեղծում եմ իմ սեփական իրականությունը և այն ամենը, ինչ կա այնտեղ:
Իմ տարիքի հետ համաձայնության մեջ եմ:
Յուրաքանչյուր տարիք ունի իրեն հատուկ ուրախությունները և փորձը: Իմ տարիքը միշտ էլ կատարյալ է այս կյանքում:
Անցյալը անվերադարձ գնաց:
Սա նոր օր է: Օր, որ այս կյանքում երբեք չեմ ապրել: Ես մնում եմ ներկայում, վայելում եմ նրա ամեն վայրկյանը:
Ծնողներիս մեջ երեխա եմ տեսնում, որ սիրո կարիք ունեն:
Արդեն գիտեմ, որ ընտրել եմ նրանց կատարելության համար: Ես ներում ու ազատ եմ արձակում նրանց և ինձ:
Իմ տունը՝ ապաստան:
Սիրով օրհնում եմ տունս: Ամեն անկյունում սեր եմ դնում և տունս էլ սիրով արձագանքում է ջերմությքմբ և հարմարավետությամբ: Այստեղ ինձ լավ և հանգիստ եմ զգում:
Երբ կյանքին «Այո» եմ ասում, կյանքն էլ ինձ է «Այո» ասում:
Կյանքը արտացոլում է բոլոր մտքերս: Առայժմ պահում եմ միայն լավատեսականը: Կյանքը ինձ միայն լավ կենսափորձ է տալիս:
Բոլորին ամեն ինչ կհասնի: Ինձ էլ:
Կյանքի օվկիանոսը շռայլ է: Իմ բոլոր կարիքներն ու ցանկությունները բավարարվում են մինչև խնդրելը: Բարին ինձ մոտ է գալիս ամեն տեղից, ամենքից և ամեն ինչից:
Իմ աշխատանքը լիովին բավարարում է ինձ:
Այսօր ես բոլոր հնարավորություններս տալիս եմ նրան, քանի որ հասկանում եմ, որ երբ մի փորձը ավարտված է, ինձ ուղղորդում են կարողություններիս ավելի մեծ իրականացմանը և նոր օգտակար փորձի:
Ես հիանալի ապագա ունեմ:
Այժմ ես ապրում եմ անսահման սիրո, լույսի և ուրախության մեջ: Իմ աշխարհում ամեն ինչ լավ է:
uspeh.club
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը