«Վատ մեքենայի և վատ կառավարության բնորոշումը իր կամքից անկախ երեկ Կառավարության նիստում տվեց հենց ինքը վարչապետը»
Advertisement 1000 x 90

«Վատ մեքենայի և վատ կառավարության բնորոշումը իր կամքից անկախ երեկ Կառավարության նիստում տվեց հենց ինքը վարչապետը»

Հովհաննես Ավետիսյնաի հրապարակումը.

«Վարչապետը ճիշտ է ասում, թվերի տակ պետք է գաղափարախոսություն, փիլիսոփայություն լինի առանց դրա թիվը քիչ բան է ասում:

Ցավոք, կապիտալիզմի, սեփական աշխարհայացքի և սեփական կամքի թելադրման փիլիսոփայությունը դրվեց հարկային օրենսգրքի հիմքում: Ու հիմա գնդակը ԱԺ դաշտում է ու այստեղ կտեսնենք թե իրականում, ով է պատգամավոր, իսկ ով` «ուղղակի Նիկոլի կամակատար»:

Իմ գնահատմամբ այս ամենը տեղի է ունենում հետևյալի պատճառով:
Պետական մեքենան նույն անարդյունավետ մեքենան է, որ ղեկավարվում է մասնագիտական, քաղաքականությունների և քաղաքական բացարձակ անսկզբունքայնության պայմաններում:
Նախկին վարչակազմը իր տակ հղկել էր մի կառույց, որը իրականում պատրաստ էր առանց այդ հանձնարարությունները կասկածի տակ առնելու` կատարել դրանք: Նույն այս մեքենան հիմա կատարում է վարչապետի «քմահաճույքները» և չկան վերոնշյալ առումով սկզբունքային ղեկավարներ, այդ թվում նախարարներ, որոնք դրա դեմ դուրս կգան (բացառություն են նոր մեկ-երկու նախարար, բայց սրանց էլ ճնշում են): Նոր ներարկված կադրերից սկզբունքայինները հակազդեցին համակարգից դուրս գալով, օրինակ` Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար:

Ստացվում է ինչ, ունենք վարչապետ, որ ինչ-որ առայժմ անհայտ գործոնների ազդեցության ներքո ունի լիբերալ հայացքներ (անտեսելով ՀՀ սահմանադրությամբ սոցիալական երկիր լինելու փիլիսոփայությունը) և նաև չունի պետական մեքենայի կառավարման գիտելիքներ: Մյուս կողմից ունենք պետական մեքենա, որ ամբողջությամբ նույնն է ինչ նախկինում իր անարդյունավետությամբ և անսկզբունքայնությամբ: Եվ նաև ունենք ԱԺ, որտեղ պատգամավորները հիմնականում Նիկոլին սատարում են` անկախ նրանից, թե այս անարդյունավետ պետական մեքենա և լիբերալ վարչապետ համակեցության արդյունքում ինչքան վատ որոշում կկայացվի:

Հետևաբար, համակարգային փոփոխությունների միակ աղբյուրը և հարթակը մնում է Ազգային Ժողովում հակազդեցության առաջ գալը, բայց թե ինչքան ժամանակ կպահանջվի պատգամավորներից (մասնավորապես` Իմ քայլ) յուրաքանչյուրին հասկանալու, որ իրենց գործը Նիկոլին սատարելով հանդերձ ընդդիմանալն է, որպեսզի համակարգային փոփոխություններ լինեն և պետությունը ձախողումների շրջանից դուրս գա` մնում է հարցականի տակ:

Եթե սա տեղի չունենա, առաջիկա տարիներին տնտեսական ձախողումներին կհետևի ֆինանսական ճգնաժամը, իսկ սրան էլ` իհարկե քաղաքականը:
հ.գ.
Վատ մեքենայի և վատ կառավարության բնորոշումը իր կամքից անկախ երեկ Կառավարության նիստում տվեց հենց ինքը վարչապետը. «8 ամիս քննարկում ենք… էլի պարզվում ա ես տեղյակ չեմ քննարկումից և այլն…էս ինչի՞ ա սենց»»:



Նման նյութեր