«Ողջ մեդիա տարածքը լցված է Սորոսին հայհոյող կամ սրբացնող հոդվածներով ու ստատուսներով»
Advertisement 1000 x 90

«Ողջ մեդիա տարածքը լցված է Սորոսին հայհոյող կամ սրբացնող հոդվածներով ու ստատուսներով»

Աղասի Ենոքյանի հրապարակումը

«Իմ նախկին բարեկամ Լեւոն Բարսեղյանը անդրադաձել է «168 ժամ» թերթում տպագրված իմ հոդվածին (նախկին եմ ասում, քանի որ երբ նա պայքարում էր խոսքի ազատության համար, ինձ համար շատ համակրելի էր, հիմա, երբ պայքարում է քֆուրի ազատության եւ իրենց անսխալականության համար, չեմ կարող ընդունել նրա հայացքները), որտեղ ես նշում եմ․ «ի վերջո՝ գաղտնիք չէ, որոշ սորոսականներ լրագրողների ու դիտորդների անվան տակ պարզապես մարդկանց փող են տվել միտինգներին մասնակցելու համար։»
Այս տեղեկությունը ես վերցրել եմ մամուլից, ցանկության դեպքում նա կարող է այն ճշտել նաեւ Դանիել Իոանիսյանի ղեկավարած կառույցից եւ Բաց Հասարակության հիմնադրամից։ Եւ այստեղ ես որեւէ պրոբլեմ չեմ տեսել, քանի որ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած շարժման առաջին օրերին իսկապես նրան անհրաժեշտ էր ցանկացած օժանդակություն, չեմ բացառում, որ հնարավորության դեպքում ես էլ նման կերպով նպաստեի։ Այլ հարց է, որ հետագայում այս «հեղափոխությունը» բացարձակ այլ ուղղությամբ գնաց, քան հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը, բայց դա այլ խոսակցություն է։
Ինչ վերաբերվում է նրա նշած եւ իմ մյուս նախկին բարեկամ Արթուր Սաքունցի (ես Արթուրից նեղացել եմ, նրան բազմիցս խնդրեցի մնալ իրավապաշտպան դաշտում, չմտնել քաղաքական դաշտ, իրավապաշտպանները Հայաստանում շատ ավելի քիչ են քան քաղաքական գործիչները։ Հիմա ես եմ ստիպված երբեմն զբաղվում իրավապաշտպանությամբ) հրապարակած տեղեկատվությոանը, որ իմ ղեկավարած Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ն նույնպես այս հիմանդրամից գրանտ է ստացել, սա նույնպես գաղտնիք չէ, ու ես շատ շնորհակալ եմ Սորոսի հիմնադրամին, որ ինձ օժանդակեց Հայաստանի համար շատ կարեւոր այդ հետազոտությանը։ Ավելին, եթե ես վերլուծում եմ հիմնադրամի գործունեությունը, ուրեմն ակնհայտ է, որ ծանոթ եմ նրա աշխատանքային սկզբունքներին, քանի որ աշխատել եմ նրա հետ։
Զարմանալին ու ցավալին այլ հանգամանք է․ ողջ մեդիա տարածքը լցված է Սորոսին հայհոյող կամ սրբացնող հոդվածներով ու ստատուսներով։ Երբ փորձ ես անում հասկանալ ու մեկնաբանել երեւույթը, ապա կրկին արժանանում ես քննադատական վերաբերմունքի․ սա հասարակության բեւեռացվածության արդեն կործանիչ ախտանիշ է։ Ես ավելի շատ կանկալեի ավելի տեղեկացված մարդկանցից ավելի խորը վերլուծություն, թե ինչու Սորոսը Հայաստանում վերածվեց «բոբոյի», ցավոք թերթային ֆորմատը եւ հրատապությունը նման հնարավորություն ամբողջապես չեն ընձեռնում։
Միգուցե ավելին՝ կարելի է դուրս գալ սրբազան կովի պաշտամունքի ծծիսակարգից եւ փորձել հասկանալ, թե ինչու սիրո թավշյա հեղափոխությունը վերածվեց քֆուրի եւ ատելության խոսքի քարոզչության»։



Նման նյութեր