Փարթամ հետույք ունենալու ցանկությունը կարող է վերածվել արյան քաղցկեղի
Advertisement 1000 x 90

Փարթամ հետույք ունենալու ցանկությունը կարող է վերածվել արյան քաղցկեղի

Հետույքը մեծացնելու վիրահատություններն ավելի մեծ տարածում են ստանում, սակայն փորձագետները նախազգուշացնում են՝ իմպլանտները կարող են մահացու վտանգավոր լինել առողջության համար:

Համաձայն Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի վիրաբույժների հայտարարության, միջին տարիքի կնոջ մոտ, որի անունը չի հրապարակվում, ախտորոշվել է անապլաստիկ խոշոր բջջային լիմֆոմա (ALCL): Հետույքը մեծացնելու վիրահատությունն արվել էր դրանից մեկ տարի առաջ, իսկ այդ ընթացքում կնոջ մոտ առաջացել էր թոքերի քաղցկեղ:

Մինչ այդ մասնագետները մատնանշում էին կապը ALCL-ի զարգացման և կրծքի իմպլանտներ տեղադրելու միջև: Սակայն առաջին անգամ բացահայտվել է, որ քաղցկեղի տվյալ տեսակի պատճառը հետույքի համար նախատեասված իմպլանտներ են:

Ավելի վաղ սննդամթերքի և դեղորայքի որակի ստուգման վարչությունը (FDA) հայտնել էր կրծքերի իմպլանտների տեղադրումից հետ ALCL-ի առաջացման 457 դեպքերի մասին, որոնցից 9-ը՝ մահվան ելքով:

Պլաստիկ վիրաբույժերի ամերիկյան հանրության նախագահ Ալան Մաթարասոն (Alan Matarasso) տրամաբանական է համարել, որ տվյալ հիվանդությունը ախտորոշվել էր նաև հետույքային իմպլանտների տեղադրման հետևանքով: Նրա խոսքերով՝ կրծքի մեծացման դեպքում ALCL-ի առաջացման ռիսկը մեծանում է վիրահատությունից հետո 8 տարվա ընթացքում: Ռիսկային են համարվում բորբոքային գործընթացն ու գենետիկ գործոնը:

med.news.am