Մարտի 8-ը հայտնիների Ինստագրամում. ի՞նչ նվերներ են ստացել նրանք (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մարտի 8-ը հայտնիների Ինստագրամում. ի՞նչ նվերներ են ստացել նրանք

Ծաղիկներ, շոկոլադ, գարնանային պայծառ գույներ ու արևոտ տրամադրություն. հայտնիների Ինստագրամը երեկվանից ողողված է գեղեցիկ, սեր ճառագող լուսանկարներով ու մարտիության շնորհավորանքներով։ Նրանք շտապել են իրենց ստացած նվերներով ու օրվա տպավորություններով կիսվել հետևորդների հետ։ Ներկայացնում ենք մի քանիսը։

Վաչե Թովմասյան

Իմ կյանքի 3 ամենակարևոր կանայք` մամաս, կինս ու աղջիկս։ Ես շնորհավորում եմ ձեր տոնը, սիրելիներս: Սիրում եմ ձեզ հոգով, սրտով և ուղեղով։

Աննա Դովլաթյան

Շնորհավորում եմ բոլոր կանանց ե աղջիկների Մարտի 8-ը։ Ցանկանում եմ կանացի երջանկություն։

Տաթևիկ Ադումյան

Գարուն է բացվում, և բնությունն արթնանում է քնից։ Կանայքս այսօր ավելի շատ ենք ժպտում, ավելի գնահատված ենք մեզ զգում, ավելի հպարտ ենք քայլում՝ անկախ տարիքից և ընտանեկան կարգավիճակից։ Բայց մի բան հաստատ է․ կինն է կյանքի աղբյուրը։ Առանց կնոջ կյանքը շատ ավելի դժգույն է և դատարկ։

Բայց չեմ ցանկանում, որ միայն այսօր կինը լինի գնահատված, միայն այսօր լինի սիրո ձևական նշաններով շրջապատված։ Տարվա ամեն եղանակ, ամսվա ամեն օր, օրվա ամեն ժամ լի է սեր տալու և ստանալու առիթներով։ Կինն ավելի ուժեղ է, քան ցույց է տալիս։ Եվ այդ ուժը չցուցադրելը, դրա մասին չբղավելը միայն իսկական ուժեղին է բնորոշ։

Լինենք, ուրեմն, ուժեղ, մնանք գեղեցիկ, չունենանք այդ ուժը ցուցադրելու անհրաժեշտություն, սեր տալով և ստանալով գեղեցկացնենք աշխարհը։

Շնորհավոր տոնդ, հայ մայր, հայ աղջիկ, հայ տատիկ և հայ կին։

Արմինկա

Իմ կյանքի ամենահզոր կանայք, շնորհավոր Մարտի 8։

Մարիամ Մելիքյան

Մարինկա Խաչատրյան

Սիրելի կանայք և աղջիկներ, սիրով շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ՝ ցանկանալով ձեզ երջանկություն, գեղեցկություն և առողջություն։ Թող այս յուրահատուկ օրը պարգևի ձեզ շատ ժպիտներ և անմոռանալի պահեր:

Արփի Գաբրիելյան

Սիլվա Հակոբյան

Շնորհավոր Մարտի 8։

Սարգիս Գրիգորյան

Ըստ աստվածաշնչի՝ կինն աշխարհ եկավ որպես մարդուն օգնական ու իր գալուստով փոթորկեց մարդու ներաշխարհը։ Այո՛, ընդունված է տղամարդը՝ հրամանատար, կինը՝ խորհրդատու։ Ո՞րն է կարևոր։

Սովորաբար հրամանն արձակվում է խորհրդակցությունից հետո, այսինքն՝ ունես լավ խորհրդատու, ուրեմն՝ լավ հրամանատար ես։)))

Սիրելի կանայք, մայրեր ու քույրեր, շնորհավորում եմ ձեզ այս հրաշք տոնի՝ մարտի 8-ի կապակցությամբ, ցանկանում կանացի երջանկություն, առողջություն և, որ ամենակարևորն է, ձեր տղամարդկանց համար լինեք լավ խորհրդատուներ, որպեսզի հրամաններն էլ կայացվեն ճիշտ։)))))

ՀԳ. Մանոս, սիրում եմ քեզ շատ։ Ինձ համար ոչ թե գարնան միամսյակ է մարտի 8-ից ապրիլի 7-ը, այլ 11-ամսյակ՝ ապրիլի 7-ից մարտի 8։))))))

blognews.am