VNews-ը ներկայացնում է պատմության ընթացքում տեղի ունեցած զավեշտալի ու հետաքրքիր դեպքեր, որոնց մասին քչերը գիտեն:
1. Արտասովոր պատերազմ
Համաշխարհային 2-րդ պատերազմից հետո ավստրալական զինված ուժերը սկսեցին «The Great Emu War»-ը՝ «Էմու ջայլամների մեծ պատերազմը»: Նրանք փորձում էին վաճառելու համար գնդացիների միջոցով ջայլամներ բռնել: «Պատերազմի» առաջին փուլից 6 օր անց 2500 փամփուշտ էր օգտագործվել, սակայն ոչ մի էմու ջայլամ չէր սպանվել: Վերջում հայտարարվեց, որ Էմու ջայլամների մեծ պատերազմում հաղթողը ջայլամներն էին:
2. Ամենաանիմաստ ավտովթարը
1895թ.-ին ԱՄՆ-ի Օհյո նահանգում ընդամենը 2 մեքենա էին դուրս գալիս փողոց: Մի օր այս երկու մեքենաներւ վարորդներն ավտովթարի ենթարկվեցին՝ բախվելով միմյանց: Բարեբախտաբար մեքենաներն այնքան դանդաղ էին շարժվում այդ ժամանակներում, որ ոչ ոք չէր վնասվել:
3. Ձանձրացած Ֆրանկլինը
1700-ականներին մի նամակ հայտնվեց Լոնդոնի ամսագրերում, ըստ որի Անգլիայի բանտերին ստիպում էին ընդունել ֆրանսիացի բանտարկյալներին: Բրիտանացիները բարկացած էին, քանի որ կողմ չէին այդ որոշմանը, իսկ Ֆրանսիացիներն էլ վրդովված էին, քանի որ այդ խառնաշփոթը նշանակում էր, որ ֆրանսիացի բանտարկյալներն արժանի չէին բրիտանական բանտերում փակվելու: Երկու երկրների իշխանությունները խառնվեցին այս գործին և գրեթե պատերազմ սկսեցին: Սակայն տարիներ անց պարզվեց, որ այդ նամակը գրել էր Բենջամին Ֆրանկլինը, որը 6 ամսով Անգլիա էր գնացել որպես դեսպան: Պարզվում է նա ձանձրացել էր և որոշել խառնաշփոթ ստեղծել, ետ նստել ու վայելել:
4. Նամակը, որը պետք չէր կարդալ
Կեսարը թեժ բանավեճի մեջ էր մտել մի անգամ սենատորների հետ, երբ մի նամակ փոխանցեցին երիտասարդ Կեսարին: Նրա հակառակորդ պետական, քաղաքական գործիչ Կատոն խնդրեց այդ նամակը բարձրաձայն կարդալ, որպեսզի բոլորն իմանան, թե ինչ է գրված այնտեղ: Սկզբում Կեսարը հրաժարվեց անել դա, բայց երբ Կատոն պնդեց, նա ցույց տվեց նամակը սենատորներին: Նամակը Կատոյի քրոջ սիրո խոստովանությունն էր Կեսարին:
5. Թզուկը՝ մահվան պատճառ
Ֆրանսիայի Շամպայն պատմական մարզը 1197թ.-ին ղեկավարում էր Հենրի կոմսը: Նա 31 տարեկան էր ու, կարելի է ասել, կյանքը դեռ նոր էր սկսում: Սակայն ճակատագիրն այդքան էլ արդար չգտնվեց նրա հանդեպ: 1197թ.-ի սեպտեմբերի 10-ին Հենրին պատուհանի մոտ էր կանգնած և հետևում էր քաղաքում անցկացվող տոնախմբությանը, երբ Սկարլետ անունով մի տղամարդ թզուկ, որն իր ծառայախմբի անդամներից էր, մոտեցավ նրան: Նա չնկատեց թզուկին և պատահաբար բախվեց նրան, ետ գնաց ու ընկավ պատուհանից: Թզուկը բռնեց նրա հագուստից, որպեսզի կարողանա փրկել կոմսին, սակայն չհաջողեց: Կոմսն ընկավ պատուհանից, և նրան հաջորդեց նաև թզուկը: Երկուսն էլ մահացան: