Մինչ կանայք հաճոյախոսություններ են ստանում ու ուրախանում նվերներից, տղամարդիկ գլուխ են կոտրում, թե ինչպես հաճելի դարձնեն սիրելիների օրը։ Բնույթով ռոմանտիկ ու անակնկալների սիրահար Էդգար Իգիթյանը Մարտի 8-ին փորձում է հիշարժան դարձնել Կյանքի կարևորագույն կանանց օրը։ Դերասանը Tert.am Life-ին պատմել է նվերների ընտրության, ամենահիշարժան անակնկալի ու սիրելիին ուրախացնելու մեծ ցանկության մասին։
Չնայած Մարտի 8-ն աշխատանքային է Էդգարի համար, իրեն շրջապատող կանայք ուշադրության պակաս չեն զգա։ Մայրիկի և քույրիկի համար նվերները գնել է նախապես, իսկ երեկոն կանցկացնի կնոջ հետ՝ ռոմանտիկ միջավայրում։
Դերասանի խոսքով` ամենաթանկ ու սիրելի կանանց դեմքին ժպիտ տեսնելն առաջնային է, թե դրա համար ինչ նվեր է կգնի և որքան գումար կծախսի՝ երկրորդական է։ «Շատ գեղեցիկ և խորհրդանշական տոն է։ Ամենակարևորը մարդկանց ուրախացնելն է։ Ինձ իսկապես հաճելի է անակնկալներ անել ինձ համար թանկ կանանց՝ թե՛ մայրիկիս, թե՛ քույրիկիս, թե՛ կնոջս»,- ասաց Էդգարը։
Մայրիկի և քույրիկի համար նա զարդեր է ընտրել։ Կնոջ համար նվեր չի գնել, սիրում է, երբ երկուսով են գնում նվեր ընտրում նրա համար։ «Ինձ շատ հաճելի է, երբ նվերս իսկապես անհրաժեշտ է և անկեղծ ուրախացնում է նրան։ Առհասարակ հաճախ ենք կնոջս հետ ընտրում իր նվերները, միշտ մտածում եմ, որ հնարավոր է գնեմ մի բան, որն իրեն պետք չէ, ունի կամ ավելի շատ ցանկանում է այլ բան ունենալ։ Ես ինքս նվեր ընտրում եմ միայն, երբ վստահ եմ, որ չունի կամ իսկապես ուզում է դա»,- ասաց դերասանն ու ավելացրեց, որ միասին նվեր ընտրելն էլ իր առանձնահատուկ հետաքրքրությունն ու ռոմանտիկա ունի։
Ամբողջությամբ՝ life.tert.am