Սուրճի հանդեպ սիրո պատճառով կինը հազալիս կողերը կոտրել է
Advertisement 1000 x 90

Սուրճի հանդեպ սիրո պատճառով կինը հազալիս կողերը կոտրել է

30-ամյա Հան Սյաոն Չինաստանից մրսել է եւ հազի նոպայի ժամանակ կոտրել 3 կող։ Բանն այն է, որ Հան Սյաոն օսթեոպարոզ ունի, որը, մասնագետների խոսքով, կնոջ մոտ առաջացել է սուրճի հանդեպ չափից ավելի մեծ սիրո պատճառով. նա ամեն օր խմել է 10 բաժակ սուրճ։

Ինչպես տեղեկացնում է Wenxue City պարբերականը, սկզբում Հան Սյաոն չէր հասկանում, որ կոտրել է կողերը։ Բայց գիշերը նրա ցավերը սաստկացել են։ Առավոտյան նա դիմել է բժշկի։

Հիվանդության պատմությունը հավաքելիս բժիշկները հարցրել են նրա վնասակար սովորությունների մասին եւ շատ են զարմացել, երբ պացիենտը տեղեկացրել է, որ սուրճ շատ է խմում, ընդ որում՝ 7 տարեկան հասակից։

Ինչպես հայտնի է, սուրճը կարող է վնասակար լինել ոսկրերի համար, քանի որ նրա գլխավոր բաղադրիչը՝ կոֆեինը, ուժեղացնում է օրգանիզմից կալցիումի հեռացման պրոցեսը։ Արդյունքում՝ ոսկրերը կորցնում են ամրությունն ու պնդությունը, ավելանում են դրանց փխրունությունը եւ կոտրվելու հակումը։

Կնոջն ուղարկել են ոսկրերի ամրության հետազոտման, որը ցույց է տվել, որ երիտասարդ կնոջ մոտ զարգացող օսթեոպարոզ կա, որը քայքայում է ոսկրի հյուսվածքը եւ որը սովորաբար ախտորոշվում է 60-ամյա կանանց մոտ։

Հատկանշական է, որ  բժիշկը, որի մոտ հետազոտվում էր Հան Սյաոն, նշել է, որ սա իր պրակտիկայում առաջին նման դեպքը չէ։

«Օսթեոպարոզը երիտասարդանում է, քանի որ շատ երիտասարդներ հրաժարվում են սպորտից եւ մեծ քանակությամբ սուրճ են օգտագործում, գազավորված ըմպելիքներ եւ ալկոհոլ։ Այս ամենը հանգեցնում է ոսկրերից կալցիումի պակասելուն»,- ասել է մասնագետը՝ մեկնաբանելով պացիենտի պատմությունը։

news.am