Ցուլ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հուսալի են, կայուն ու նվիրված: Չեն սիրում կտրուկ փոփոխություններ, որպես կանոն՝ երկար ժամանակ կապված են նույն զուգընկերոջ հետ:
Ցուլերին դուր է գալիս շրջապատված լինել սիրով, զուգընկերոջ հետ ընդհանուր հետաքրքրություններ ու նախընտրություններ ունենալ: Նրանց հիմնական խնդիրն է՝ երջանկացնել իրենց համար թանկ մարդկանց:
Խեցգետին: Խեցգետինները հավատարիմ են, զգացմունքային: Հարաբերություններ սկսելիս կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամբողջությամբ խորասուզվում են դրանցում: Խեցգետինների նվիրվածությունն անխախտ է, կարող եք անգամ չկասկածել, որ նրանք միշտ կաջակցեն ձեզ:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամեն կերպ պաշտպանում են մտերիմներին և ցանկանում, որ նրանք միշտ բացարձակ անվտանգ լինեն: Խեցգետինների կողքին կարող եք լինել այնպիսին, ինչպիսին իրականում եք, առանց վախի պատմել գաղտնիքները:
Կույս: Կույսերը վերլուծող են, մանրախնդիր, բայց բարեհոգի: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հստակ գիտեն՝ ինչն է իրենց դուր գալիս, ինչը դուր չի գալիս մտերիմներին, և ձգտում են չվշտացնել նրանց:
Կույսերը շփվելու հրաշալի կարողություններ ունեն, ինչը նրանց թույլ է տալիս կապ հաստատել մարդկանց հետ, շահել նրանց վստահությունը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ձգտում են բացահայտել լավագույնը մարդկանց մեջ, նրանց մոտիվացնել ավելի զարգանալ:
Կշեռք: Արդար են, խաղաղ, ձգտում են համագործակցության: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին դուր է գալիս ազնիվ և անկեղծ հարաբերություններ կառուցել՝ առանց կոնֆլիկտների ու տհաճ իրավիճակների:
Կշեռքները ձգտում են գտնել ցանկացած խնդրի առողջ լուծում, սիրում են հավասարակշռություն, պարտադիր հաշվի են առնում մտերիմների շահերն ու կարիքները:
Այծեղջյուր: Կենտրոնացած են ընտանիքի վրա, գործնական են, պատասխանատու և աշխատասեր: Ջանքեր են գործադրում ոչ միայն՝ հանուն անձնական, այլև՝ մտերիմների հաջողությունների: Աջակցում են իրենց համար թանկ մարդկանց:
Կյանքի նկատմամբ ռեալիստական մոտեցում ունեն, հուսալի ընկերներ ու զուգընկերներ են:
Նյութը flytothesky.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը