Էս գրառումը (որը «կուտակվել» ա ամիսների ընթացքում) կարող ա առաջացնել զայրույթ ու վատ ռեակցիա։ Բայց ոնց ասում ա Պարույր Սևակը՝ հանուն վաղվա ճշմարտության, թող որ այսօր լինեմ սխալ։ Գնացինք։
Եթե չեմ սխալվում (եթե սխալվում եմ, կներեք, կարող եք շարունակությունը չկարդալ), վարչապետը մինչև ընտրվելը հայտարարում էր, որ 1-2 տարում բյուջեն «կաճեցնի» մոտ 30 տոկոսով ու կարծեմ՝ առանց հարկեր ավելացնելու՝ զուտ օլիգարխներին «կուլակաթափ» անելու ու «ստվերը» վերացնելու հաշվին։
Բայց ժամանակը ցույց տվեց, որ սա աշխատող տարբերակ չի։ Օլիգարխներին կամ չկարողացան քերթել կամ քերթեցին թեթևակի, օլիգարխների «ստվերն» էլ դժվար ա ասել՝ վերացավ, թե ոչ։ Արդյունքում «փողը չլցվեց բյուջե», կամ լցվեց, բայց սպասվածից քիչ։
Ի՞նչ մոտեցում սկսեց կիրառել իշխանությունը։
1. Համընդհանուր պատասխանատվություն՝ հանուն պետության – «պահանջեք ՀԴՄ-ներ», համատարած հայտարարագրում՝ «ստվերի» վերացման նպատակով և այլն։
2. Ոչ պոպուլյար հարկային «բարեփոխումների» փորձեր – «հարկենք էն ամենը, ինչը կյանքի համար խիստ անհրաժեշտ չէ» սկզբունքով։ Հայաստանում չպետքա լինեն աղքատներ։ Պետք ա լինի նվազագույն կենսամակարդակ՝ աղքատության շեմից բարձր։ ԲԱՅՑ այ նրանք, ովքեր համեմատաբար «լավ» են ապրում, թող իրանց «գոտիները ձգեն»։
ա) Արդյո՞ք շոու-բիզնեսը ու YouTube-ի՝ փող աշխատող բլոգգեռները պետք ա վճարեն հարկեր։ Իհարկե այո։ Արդյո՞ք նրանք կաջակցեին հեղափոխությանը, եթե իմանային էս գաղափարների մասին։ Երևի թե ոչ։
բ) Քանի՞ վիսկիի սիրահար կգնար հրապարակ, եթե իմանար, որ դրա արդյունքում վիսկիի գները կարող են էապես բարձրանալ՝ բարձր ակցիզային հարկի պատճառով: Երևի թե շատ քչերը։
գ) Արդյո՞ք գազավորված ըմպելիքներ արտադրողները կաջակցեին հեղափոխությանը, եթե իմանային sugar tax-ի գաղափարի մասին։ Երևի թե ոչ։
դ) Արդյո՞ք խանութները պարտավոր են տպել ՀԴՄ։ Իհարկե այո։ Քանի՞ խանութպան կաջակցեր հեղափոխությանը, եթե իմանար, որ էլ «սև շրջանառություն» չի լինելու։ Երևի շատ քչերը։ Էն ծանր դեպքերին չեմ հաշվում, որ ասում են՝ «մի ամիս հաց չեմ ուտի, մենակ թե Սաշիկին կզզզցնեն»։
ե) Քանի՞ փաստաբան կաջակցեր հեղափոխությանը, եթե իմանար, որ իրենց փողերի վրա «աչք կա»։ Դե շատ են փող աշխատում, քիչ են հարկվում։ Երևի թե քչերը։
զ) Քանի՞ «ստվերային» անձ կամ մանր «ստվերային» տնտեսվարող ճանապարհ կփակեր, եթե հասկանար, որ բյուջեն պետք ա աճի ոչ թե զուտ օլիգարխների «ստվերի», այլ՝ նաև իրենց անձնական «մինի-ստվերի» վերացման հաշվին։ Նորից՝ երևի թե շատ քչերը։
Գրառումը հարկային բարեփոխումների մասին չի (ես դրանց մասնագետը չեմ), այլ՝ ազնվության։ Էս «բարեփոխումների» տեղը երևի նախկիններն էլ գիտեին։ «Վատ» հարկային գաղափարներ էղել են նաև նախկինների օրոք (դիվիդենտի հարկում և այլն), բայց նախկինները ամպագոռգոռ հայտարարություններ չեն արել։
Իհարկե կարաք ասեք՝ բա հո օրենքը չէ՞ին խախտելու, որ օլիգարխներին բմբլահան անեն։ Իհարկե չէին խախտելու, բայց էտ դեպքում ի՞նչ կարիք կար ամպագոռգոռ հայտարարություններ անել։
Կարաք նաև ասեք՝ բա ի՞նչ, թողնեինք, որ նախկին ճորտատիրական ռեժիմը մնա՞ր։ Ասեմ՝ եթե Ձեզ նախկինում զգացել եք որպես ճորտ, ապա մի երկու տարուց նորից նույնը կզգաք։
Վահագն Գրիգորյանի էջից։