Աշխարհի ամենաանսովոր ու զավեշտալի օրենքները
Advertisement 1000 x 90

Աշխարհի ամենաանսովոր ու զավեշտալի օրենքները

1. Շոտլանդիայում կարելի է օգտվել յուրաքանչյուր տան զուգարանից: Օրենքը պարտադրում է շատլանդացիներին դուռը բացել զուգարան գնալու կարիք ունեցող բոլոր անձանց առաջ;

2. Շվեդիայում արգելված է սեփական բնակարանը նախընտրածդ գույնով ներկել: Նախ և առաջ անհրաժեշտ է ստանալ պրոֆեսիոնալ նկարիչների համաձայունթյունը:

3. Դանիայում արգելվում է վարել մեքենան, եթե դրա տակ կա ինչ-որ մեկը: Տրամաբանական է, բայց կարևոր է ևս մեկ անգամ ընդգծել:

4. Նորվեգիայում չես կարող այնքան հեռուստացույց ունենալ, որքան սիրտդ է ուզում: Անհրաժեշտ է արտոնագիր ունենալ, այլապես քեզ սպասվում է բանտարկություն:

5. Եթե Հյուսիսային Կորեայում գնացքում Աստվածաշունչ կարդալիս բռնվես՝ մահապատժի կդատապարտվես:

6. Գերմանիայում չի կարելի Դինգոյի դիմակ կրել: Իրականում արգելված է կրել ցանկացած դիմակ, բայց Դինգոյինը՝ հատկապես:

7. Իտալիայում չես կարող կիսաշրջազգեստ կրել, եթե տղամարդ ես: Բայց շրջազգեստ, գուցե, կարելի է:

8. Շվեյցարիայում արգելված է մեքենան լվանալ կիրակի օրերին:

9. Լյուքսեմբուրգում արգելված է մեքենան վարել առանց ապակեմաքրիչի:

10. Ֆրանսիայում արգելվում է սեփական խոզին Նապոլեոն կոչել:

11. Ֆրանսիայում արգելվում է նաև երկաթգծերի վրա գրկախառնվել:

12. Ամերիկայի Ալաբամա նահանգում արգելված է կրել արհեստական մորուք, որը կարող է եկեղեցում ծիծաղ առաջացնել:

13. Իսկ Նյու Ջերսիում չի կարելի ապուր ուտելիս ձայներ հանել:

14. Հունաստանում Օլիմպիական մարզադաշտում արգելվում է գլխարկ կրել, քանի որ այն կարող է փակել ինչ-որ մեկի տեսադաշտը:

15. Թայլանդում անօրինական է դուրս գալ տնիս առանց ներքնազգեստի:

vnews.am