Գեները կարող են նվազեցնել հակաբեղմնավորիչների արդյունավետությունը
Advertisement 1000 x 90

Գեները կարող են նվազեցնել հակաբեղմնավորիչների արդյունավետությունը

Գեները կարող են նվազեցնել հակաբեղմնավորիչների արդյունավետությունը: Հետազոտության շրջանակում  գիտնականները վերլուծել են 100 գենետիկ տարբերակներ, ինչի շնորհիվ նրանց հաջողվել է առանձնացնել գեներ, որոնք ազդում են ինչպես հորմոնների, այնպես էլ օրգանիզմում  դրանց քայքայման գործընթացի վրա:

Պարզվել է, որ որոշ կանայք, կարող են ժառանգել գեներ, որոնք օրգանիզմին օգնում են քայքայել հորմոնալ հակաբեղմնավորիչները:

Ընդ որում բարձրանում է էստրոգենի եւ պրոգեստերոնի յուրացման արագությունը, ինչը կարող է զրոյացնել հակաբեղմնավորիչ դեղերի ազդեցությունը:

2050 կանանց մասնակցությամբ հետազոտության ընթացքում գիտնականների ուշադրությունը գրավել է CYP3A7 * 1C գենը, որը գոյություն ունի բոլոր սաղմերի օրգանիզմում: Որոշ կանանց օրգանիզմում այն շարունակում է աշխատել՝ CYP3A7 սպիտակուց արտադրելով, որը քայքայում է հակաբեղմնավորիչում առկա հորմոնները:

news.am