Հրապարակվել Է «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հրապարակվել Է «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմի նոր թրեյլերը

Marvel ստուդիան հրապարակել Է «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմի նոր թրեյլերը: Գերհերոսների թիմի մասին պատմող չորրորդ ֆիլմի տեսահոլովակը զետեղված Է ստուդիայի պաշտոնական YouTube-ալիքում: Բացի այդ, ստուդիայի Twitter-ում հրապարակված Է ֆիլմի poster-ը: «Վրիժառուները. եզրափակիչ» կինոնկարի ռուսական պրեմիերան պլանավորված Է 2019 թվականի ապրիլի 29-ին: Ֆիլմը «Վրիժառուները. անսահմանության պատերազմ» (2018 թ.) կինոնկարի ուղղակի շարունակությունն Է: Երկու ժապավեններն Էլ նկարահանել են ռեժիսորներ Էնթոնի եւ Ջո Ռուսոները: Կինոնկարում դերերը, մասնավորապես, կատարել են Բրի Լարսոնը, Բրեդլի Քուփերը, Սքառլեթ Յոհանսոնը, Քրիս Հեմսվորթը, Քրիս Էվանսը, Ռոբերտ Դաունի-կրտսերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: