Գերմանական դատարանն անմեղ ճանաչեց Սողոմոն Թեհլերյանին եւ նույնիսկ նրան հետ վերադարձրեց այն ատրճանակը, որով կրակել էր թալեաթի քունքին։ Ջեմալի սպանությանը, սակայն, հետեւեցին բոլշեւիկյան գազանությունները…
ՄՈՍԿՎԱՆ ՍԳՈՒՄ ԷՐ ՋԵՄԱԼԻ ՄԱՀԸ
1922-ի հուլիսին, բոլշեւիկների հետ գործակցելու նպատակով, Թիֆլիս ժամանեց իթթիհատական եռապետության անդամ, Օսմանյան կայսրության նախկին ծովային նախարար, Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ ջեմալ փաշան։
Հուլիսի 25-ին, Թիֆլիսում, Արտակարգ հանձնաժողովի (Չեկա) շենքի առջեւ, Ստեփան Ծաղիկյանն իր ընկերների՝ Պետրոս Տեր-Պողոսյանի ու Արտաշես Գեւորգյանի հետ հաջողությամբ իրականացրեց ջեմալ փաշայի սպանության գործը։
Խորհրդային իշխանությունն անմիջապես եւ շատ խիստ արձագանքեց այս իրադարձությանը․ նախ ցավակցական հեռագրեր հղվեցին Ջեմալի ընտանիքի անդամներին ու Մուստաֆա Քեմալին՝ «թուրք ժողովրդի մեծ զավակի մահվան առթիվ», ապա դրան հետեւեցին հարյուրավոր հայ երիտասարդների ձերբակալությունները, կտտանքներն ու աքսորը։
Ձերբակալվածների թվում էր նաեւ Ստեփան Ծաղիկյանը, որի հետքերը կորան Արտակարգ հանձնաժողովի բանտախցերում։ 1937 թ․ բռնաճնշումների զոհ դարձան նաեւ Պետրոս Տեր-Պողոսյանն ու Արտաշես Գեւորգյանը։
Լուսանկարում՝ Ահմեդ Ջեմալ Փաշա
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: