«Անծանոթի համբույրը»/«Kiss of a stranger» լուսանկարիչ Յոհանա Սիրինգի հեղինակային նախագիծն է, որը ստեղծված է մարդկանց ավելի մտերմացնելու և նրանց մեջ եղած սահմանները հաղթահարելու համար:
Նախագծի հեղինակը պնդում է.
«Բոլոր մարդիկ էլ ֆոտոգենիկ են, անգամ եթե նրանք համոզված են, որ չեն»:
Յոհանան իր ֆոտոնախագծի համար ընտրել է հենց համբույրի մեթոդը, քանի որ այն կարողանում է շատ հզոր էմոցիոնալ կապ ստեղծել մարդկանց միջև և շատ արագ ազատել նրանց սթրեսի զգացումից:
Լուսանկարիչը մոտենում է անցորդներին և խնդրում լուսանկարել նրանց: Առաջին կադրից հետո Յոհանան մոտենում և համբուրում է հերոսին, որին հաջորդում է երկրորդ կադրը:
«Համբույրից հետո հերոսներն այնպիսին են, ինչպիսին կան և ոչ մի դիմակ»:
Անծանոթները Յոհանային հետաքրքրել են դեռ մանկուց:
«Եթե ինչ-որ մեկն ինձ դուր էր գալիս, ես մոտենում էի նրան և հայտնում այդ մասին: Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան անծանոթ մեկից հաճոյախոսություն ստանալը»:
Հերոսներ ընտրելիս Յոհանան չի նայում ո՛չ սեռին, ո՛չ տարիքին, ո՛չ ազգությանը.
«Բոլորս էլ առաջին հերթին մարդ ենք»:
Առանձնացնում ենք այս շարքի ամենաստացված լուսանկարներից մի քանիսը: