Հետաքրքիր է, թե երբեմն ինչ «նախապայմանների» հետ են շաղկապվում ներդրումներ լինելու կամ չլինելու հարցը: Եթե մի քանի ամիս առաջ ներդրումների խթանիչ էր նշվում ԱԺ արտահերթ ընտրությունը, ապա հիմա էլ, պարզվում է… Facebook-յան ակտիվիստների «փիս-փիս» գրառումներն են խոչընդոտում ներդրումային տեղատարափին:
Նախկին վարչապետներից Տիգրան Սարգսյանն էր ասում, որ եթե տնտեսական ճգնաժամի մասին քիչ խոսեն կամ թերթերում գրեն, ապա ճգնաժամ չի լինի: Ինքնատիպ մոտեցում է, ոչինչ չես ասի:
Այսպես ասենք՝ ավելի ինքնատիպ չէ, քան նախկին վարչապետի ասածը: Տարբերությունն այն է, որ տվյալ դեպքում իշխանության ոչ երկրորդական ներկայացուցչի մոտեցման հետ գործ ունենք: Մեղմ ասած՝ զարմանալի է մեջբերված տեսակետը, որը բավականին զվարճացրեց ակնարկված «Facebook-յան ակտիվիստներին»: Մարդիկ կան, որ անգամ աներևակայելի շաղկապումներով իմպրովիզացիաներ առաջարկեցին:
Ասենք՝ ներդրումներ չեն լինի, մինչև Արարատը չվերադարձնենք, մինչև Հայաստանի հավաքականը ֆուտբոլի աշխարհի չեմպիոն չդառնա: Կամ՝ ներդրումներ չեն լինի, մինչև ցորենը չդառնա մասուրի հատիկի չափ և այլն:
Զարմանալին այստեղ այն է, որ կան հայրենակիցներ, փաստորեն նաև՝ իշխանության կազմում, որոնք լրջորեն մտածում են, որ եթե ընդդիմությունը, մամուլն ու Facebook-յան օգտատերերը «փիս-փիս բաներ» չգրեն, ապա ներդրումներ կլինեն: Այսինքն, ներդրումներ չեն լինում, որովհետև, ասենք որևէ ընդդիմադիր ինչ-որ վատ բան է ասել:
Հարց է ծագում. եթե կառավարությունը Facebook-ն արգելափակի, մամուլը արգելվի, ակտիվիստներն էլ արտաքսվեն, ապա ներդրումների տեղատարա՞փ է սկսվելու:
Ո՞րն է, էլի ներդրումներ ներգրավելու, տնտեսական աճի կամ զարգացման բանաձևը: Սա՞. «լավ ասենք, որ լավ լինի՞:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am