Բաղադրիչներ
- Վարսակի փաթիլներ – 2.5 բաժակ
- Չամիչ (շոգեխաշած տաք ջրում) – 1/3 բաժակ
- Մեղր – 3 ճ/գ
- Խնձորի խյուս – 1 բաժակ
- Ընկույզ (ցանկության դեպքում կարող եք ավելացնել արևածաղկի սերմեր, քունջութ)- 1/3 բաժակ
- Արևածաղկի ձեթ – 3 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Չոր տապակի մեջ մի փոքր տաքացնել վարսակի փաթիլները:
- Այնուհետև խառնել վարսակի փաթիլները և խնձորի խյուսը, ավելացնել մեղրը և արևածաղկի ձեթը: Ստացված զանգվածը թողնել 20 րոպե, որպեսզի հանգստանա:
- Ավելացնել չամիչը և ընկույզը:
- Ստացված խմորից գդալով թխվածքաբլիթներ ձևավորել պերգամենտով պատված տապակի վրա:
- Թխվածքաբլիթները մեկ ժամ թխել 120 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Սառեցնել թխվածքաբլիթները և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը