Խոյ: Խոյերը ձեզ կներեն պարզապես այն պատճառով, որ կենդանակերպի հենց այդ նշանի ներկայացուցիչ են: Նրանք «բարձր դասին» են պատկանում, նշանակում է՝ կներեն: Այո՛, Խոյերը կարող են ներել, բայց նրանք վստահ են, որ միշտ ճիշտ են: Այդ պատճառով նրանք միշտ կհիշեցնեն, որ քայլ են արել դեպի ձեզ, և դուք ստիպված կլինեք արդարացնել ձեզ:
Կարիճ: Ընդհանուր առմամբ մարդկությանն այնքան էլ չեն սիրում: Հետևաբար՝ եթե նեղացրել եք կենդանակերպի այս նշանի ներկայացուցչին, կարող եք փախչել: Նա կարող է ձեռք մեկնել և ասել, որ ներել է ձեզ, բայց պետք չէ թուլանալ: Նույնիսկ, եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչն ասում է, որ ներել է ձեզ, նա հիասթափվել է ձեզանից, իսկ այդ հիասթափությունը չի կարող անհետանալ:
Աղեղնավոր: Աղեղնավորների լավատեսությունը նրանց հնարավորություն է տալիս ներել բոլորին: Աղեղնավորները մեծ մասամբ չեն ցանկանում մտածել այդ մասին, նրանց առհասարակ չի հետաքրքրում՝ ինչ են մտածում մարդիկ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն մոռանա, որ նեղացրել եք իրենց, բայց ժամանակ չեն կորցնի՝ ձեզ դա հիշեցնելու համար: Նրանք պարզապես ապրում են իրենց կյանքով և իրենց ճանապարհին բազմաթիվ մարդկանց «սև ցուցակ» են ավելացնում:
Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տեխնիկապես կարող են ներել ձեզ, բայց ամիսներ, նույնիսկ տարիներ անց հիշել ամեն բան: Առաջին հայացքից թվում է, որ ամեն բան հարթվել է, բայց կարևոր է հասկանալ՝ Այծեղջյուրն իսկապես ներե՞լ է ձեզ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կօգտագործեն բոլոր հնարավորությունները՝ ձեզ հիշեցնելու համար նախկին արարքները:
Ձկներ: Ձկները խաղաղասեր են, հանգիստ, բայց բավական երկար են դժգոհություն զգում: Այո՛, նրանք ֆորմալ ներել են ձեզ, ժպտում են, բայց ամեն բան հիշում են ամբողջ կյանքում: Հույս չունենաք. նրանք երբեք չեն մոռանա կատարվածը: Ձկները ցույց են տալիս, թե ամեն բան կարգին է, բայց ժամանակ առ ժամանակ խայթող մեկնաբանություններ են անում՝ ձգտելով ցավեցնել ձեզ:
Նյութը flytothesky.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը