Ցանկանում եք, որպեսզի Ձեր ոտքերը ավելի երկա՞ր երևան: Lisa.ru-ն առաջարկում է 5 խորհուրդներ, որոնք կօգնեն այդ հարցում:
Տաբատը/կիսաշրջազգեստը և կոշիկները պետք է լինեն նույն գույնի: Ոճաբանների ամենատարածված հնարքն է, որը տեսողականորեն կերկարացնի ձեր ոտքերը 10 սանտիմետրով:
Ընտրեք պաստելային գույներ: Եթե որոշել եք կրել ծաղկավոր կիսաշրջազգեստ կամ զգեստ, ապա դրանց հետ համադրեք բեժ գույնի կոշիկներ. դա լավագույն տարբերակն է:
Կոշիկներ պլատֆորմի վրա: Ամբողջ օրը բարձրակրունկներ կրելը շատ անհարմար է, իսկ ահա պլատֆորմով կոշիկները, հատկապես սպորտայն ոճի, հրաշալի տարբերակ են:
Սրածայր կոշիկներ: Եվս մեկ խորամանկություն: Այսպիսի կոշիկները կազմվածքն ամբողջությամբ ավելի բարեկազմ են դարձնում:
Ընդգծեք իրանը: Կարելի է ընտրել բարձր իրան ունեցող տաբատներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը