Mercedes-ի անդրադարձը Բերթա Բենցի պատմական ճանապարհորդությանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Mercedes-ի անդրադարձը Բերթա Բենցի պատմական ճանապարհորդությանը

Mercedes-Benz ընկերությունը կանանց օվա կապակցությամբ հրապարակել է յուրօրինակ գովազդային հոլովակ, որն իրականոմ հիշեցնում է լիարժեք կարճամետրաժ գեղարվեստաակն ֆիլմ:  Այն նվիրված է ավտոմեքենայով կատարված պատմության մեջ առաջին ճանապարհորդությանը, որն իրականացրել է Կարլ Բենցի կինը՝ Բերթան, որդիների հետ մի քանի օրվա ընթացքում հաղթահարելով 106 կմ:

Ճանապարհին ավտոմեքենան լիցքավորելու համար Բերթա Բենցը ստիպված էր դիմել դեղագործի: Բանն այն է, որ առաջին ավտոմեքենայի շարժիչն աշխատում էր լիգրոին կոչված հեղուկով, որը, ինչպես և բենզինը, ստացվում էր նավթից և օգտագործվում էր՝ որպես լուծիչ դեղերի համար: Հետաքրքրական է, որ նշված դեղատունը պահպանվել է և գտնվում է Վիսլոխ քաղաքում:

Ուղևորության ընթացքում մակնիշի հիմնադրի կինը ինքնուրույն լուծել է մի քանի տեխնիկական խնդիր, օրինակ մեկուսացնելով այրման մոմի լարը գուլպայով կամ մաքրելով վառելիքի խողովակը գնդասեղի օգնությամբ: Այդ մի քանի օրերին ճանապարհորդները ստիպված էին դիմել դարբնին՝ շարժաբեր շղթան վերանորոգելու համար, վերջում էլ անհրաժեշտություն ծագեց՝ փոխել արգելակային կոճղակները:  Այս բոլոր դրվագներն այս կամ այն կերպ ներկայացված եմ ֆիլմում:

autoplus.am