«Անտեսանելի ձեռքի ջանքերով մեզանում տարիների ընթացքում ստացվել է այնպես, որ անկախստեղծագործողները, այսինքն՝ ովքեր որևէ կոլեկտիվի կամ պրոդյուսերի հովանու ներքո չեն, ստիպված մնում են սիրողական մակարդակում: Երգն ու երաժշտությունը նրանց համար դառնում է երկրորդ աշխատանքի նման մի բան, քանի որ ապրելու համար անհրաժեշտ է ունենալ այլ մասնագիտություն: Բազմաթիվ տաղանդավոր մարդիկ այսօր երաժշտությամբ զբաղվում են որպես հոբբի:
Ինձ հետաքրքում էր՝ հայկական երաժշտական բովանդակության առումով այսօր ինչպիսի՞ նախաձեռնություններ ու պատկերացումներ կան: Նախարարի հետ հանդիպման ընթացքում կարևոր հարցիս պատասխանը ստացա: Խնդիր է դրվել՝ բացահայտել մարդկանց, որոնք կարող են նոր գույներ բերել մեր երաժշտական իրականություն: Արմեն Ամիրյանն անուններ նշեց. եթե նա այդ խնդիրը չկարևորեր, այդ անունները պարազապես չէր իմանա, որովհետև հայտնի անուններ չեն: Շատ ուրախ եմ, որ ընդունվում են նոր, հետաքրքիր առաջարկներ: Ինքս էլ ունեմ առաջարկներ, որոնք կներկայացնեմ արդեն գրավոր տեսքով, ու կտեսնենք, թե ինչպես է այդ ամենը կյանքի կոչվում:
Դաշտն ամայի չէ, իսկապես, շատ տաղանդավոր երիտասարդներ կան: Նրանց պարզապես պետք է ասել՝ սիրում ենք ձեզ, ու դուք մեզ պետք եք: Նախարարի անկեղծ ցանկությունը տեսա, և հուսով եմ, որ հետագա աշխատանքը կապացուցի, որ այս ամենը սկիզբն է միայն: Այս պահին ես լավատես եմ»,- Արմեն Ամիրյանի հետ այսօրվա հանդիպումից հետո ասաց հեղինակ-կատարող, նախկինում՝ լրագրող, հեռուստահաղորդավար Լիլիթ Բլեյանը: