
Երևանի Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջը գրում է.
«Պավիան համադրիլների ընտանիքում ծնվել է երկար սպասված արու զավակը: Նրա հայրը՝ Կրիկունը, Կենդանաբանական այգում վաղուց հայտնի Գուգոյի որդին է, իսկ մայրը՝ Վրաստանից ժամանած Տոտոն»:
Այժմ այգին առաջարկում է էջի հետևորդներին անուն ընտրել նորածին կապիկի համար: Քննարկվում են Չակի, Աբու, Նիկի, Ֆրեդի, Ադրի և այլ տարբերակներ, առաջատարը Աբուն է: