«Տարածության ճիշտ ընտրությունը մեծացնում է մարդու մեջ գեղեցիկը տեսնելու ու վայելելու հնարավորությունը»
Advertisement 1000 x 90

«Տարածության ճիշտ ընտրությունը մեծացնում է մարդու մեջ գեղեցիկը տեսնելու ու վայելելու հնարավորությունը»

ԷՍՊԻՍԻ ԲԱՆ

Գեղեցիկի ընկալման համար աչքերի եւ կտավի միջեւ անհրաժեշտ հեռավորություն է պետք, թեկուզեւ այն հանճարի ստեղծագործություն լինի։ Այդպես է նաեւ գազանների, թռչունների, ծառ ու ծաղկի, սար ու ձորի պարագայում։ Արծիվն, օրինակ, մի քանի մետր հեռավորությունից քչերին կգերի իր գեղեցկությամբ, իսկ երբ տիրաբար թեւերը փռած ազատ ու հպարտ ճախրում է հայացքն անհունին՝ դժվար թե մեկին անտարբեր թողնի։ Վարդի գույնն ու անուշ բույրը մոտիկից պետք է տեսնել ու վայելել, ծաղիկ էլ կա՝ հեռվից ավելի գեղեցիկ է երեւում… Արարատի գեղեցկությունն այլ է Կազբեկից ու Մայմեխից, այլ՝ Եղվարդից ու Խոր Վիրապից։ Թեեւ ամեն մեկն ինքն է ընտրում իր ու առարկայի միջեւ հեռավորությունը, բայց ամեն դեպքում գեղեցիկի ընկալումը որոշակի տարածություն է պահանջում։ Նույնն է նաեւ մարդկանց պարագայում։ Տարածության ճիշտ ընտրությունը մեծացնում է մարդու մեջ գեղեցիկը տեսնելու ու վայելելու հնարավորությունը։

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էթջից: