Երբ Թբիլիսիում նկարահանում էին Գեորգի Դանելիայի «Մի’ վշտանա» ֆիլմը, վերջինս որոշեց այցելել հիվանդանոցում բուժվող իր բարեկամ Ռամին Ռամիշվիլիին: Հիվանդանոցը նկարահանման տաղավարից հեռու չէր: Խնդրեց, որ Եվգենի Լեոնովն էլ հետը գնա:
Բժիշկը հյուրերին հրավիրեց հիվանդասենյակ: Սրտային հիվանդություններով անկողնում հայտնված մարդիկ ուրախությունից վերափոխվեցին, ասես առողջացած լինեին: Նայում են Ժենյային և ժպտում են: 5 րոպեից հրաժեշտ տվեցին, իսկ բժիշկը խնդրեց, որ մյուս հիվանդասենյակներն էլ գնան, քանի որ ընկեր Լեոնովի ներկայությունը, բոլոր դեղերից էլ լավ է: Հետո, բժիշկը խնդրեց, որ այցելեն վերակենդանացման բաժին՝ նույն տեսարանն էր: Մարդիկ ասես վերածնվեին դրական լիցքերից, որը հաղորդում էր ժպտերես Եվգենի Լեոնովը:
Հերթը հասավ կանանց բաժանմունքին՝ նույնն էր: Բժիշկը իրավացի էր. Լեոնովը իր կատակներով, ժպիտով ու ձայնով բուժում էր մարդկանց…
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը