Ջուրն ավելի լավ է խմել ծարավելիս ամբողջ օրվա ընթացքում, բայց օրական նորմայի միանգամյա գործածումը կրիտիկական չէ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ջրի, հիգիենայի եւ առողջության հարցերով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համակարգող Բրյուս Գորդոնը Ջրային պաշարների համաշխարհային օրվա նախօրյակին, որը նշվում է մարտի 22-ին:
«Այսպես կոչված «ջրով թունավորման» դեպքերը չափազանց հազվադեպ են: Դրա համար պետք է խմել միանգայից 3 – 4 լիտր կամ ավելի ջուր: Ըստ որում ջուր օգտագործելու ժամանակ ձեր օրգանիզմում պետք է աղի շատ ցածր մակարդակ լինի: Այդ տարբեկակով դա շատ վտանգավոր է»,- ասել է նա:
Փորձագետի կարծիքով՝ սարսափելի չէ, եթե դուք ձեր օրվա նորման խմել եք միանգամից, բաց ավելի լավ է խմել օրվա ընացքում քիչ-քիչ, երբ ծարավ եք զգում: