Բաղադրիչներ
- Թխվածքաբլիթներ – 250 գ
- Կարագ – 115 գ
- Բոված պնդուկ – 100 գ
- Մուգ շոկոլադ – 75 գ
- Կաթնային շոկոլադ – 75 գ
- Նուտելլա – 4 ճ/գ
- Սերուցք – 4 ճ/գ
Ջնարակի համար
- Սերուցք – 125 մլ
- Մուգ շոկոլադ – 75 գ
- Կաթնային շոկոլադ – 75 գ
- Նուտելլա – 4 ճ/գ
Զարդարելու համար
- Բոված պնդուկով թխվածքաբլիթ – 2 ճ/գ
- Շերտատած սպիտակ շոկոլադ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
- 20 սմ կաղապարը թաղանթապատել, մի փոքր կարագ քսել:
- Մանրացնել թխվածքաբլիթները և խառնել մանրացրած պնդուկի հետ:
- Առանձին խառնել կարագը, շոկոլադը, սերուցքը և նուտելլան: Հալեցնել գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում: Հետո շոկոլադե զանգվածը լցնել թխվածքաբլիթի վրա և զգուշությամբ խառնել:
- Խառնուրդը լցնել կաղապարի մեջ:
- Սառեցնել մոտ 1-2 ժամ:
- Ջնարակի համար. խառնել շոկոլադը, նուտելլան և վրան լցնել տաք սերուցքը: 30 վայրկյան անց խառնել՝ մինչև համասեռ զանգված ստանալը:
- Տորթի վրա ջնարակ լցնել և զարդարել մանրացրած թխվածքաբլիթներով և պնդուկով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը