Վարկածը, թե մարդը կարող է հոտով գտնել գենետիկ տարբերություններ պոտենցիալ զուգընկերոջ մոտ, առաջ էլ էր առաջադրվում, բայց ֆրանսիացի գիտնականները որոշեցին լրջորեն ստուգել դրա կայացածությունը։ Փորձագետներն ուսումնասիրեցին ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտների գենոտիպերի և ֆենոտիպերի տվյալների շտեմարանների մասին տեղեկատվությունը։
Ուսումնասիրելով Եվրոպայում և Իսրայելում ապրող ավելի քան 800 զույգերի լիագենոմ տվյալները՝ գիտնականները հետաքրքիր բացահայտում արեցին. եվրոպացի զույգերի ՀՀԳՀ-ն (հատկապես Հոլանդիայի բնակիչներինը) չէր համընկնում միմյանց հետ։ Այնինչ, Իսրայելի ամուսնական զույգերի մոտ նման անհամատեղելիությունների թիվը նվազագույնն էր։ Գիտնականները դա բացատրում են նրանով, որ ամուսնանալիս հրեաները հիմնականում առաջնորդվում են ազգային ավանդույթներով և սովորույթներով, այն դեպքում, երբ այլ ազգերի ներկայացուցիչները ենթագիտակցաբար հենվում են ՀՀԳՀ բնութագրիչների վրա։
Հետազոտության արդյունքների վերաբերյալ գիտական հոդվածը հրապարակվել է Proceedings of the Royal Society B պարբերականում։