Հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան իր դստեր հետ պարել է ընտանիքի և անվտանգության աշխատակիցների ներկայությամբ։ Տեսանյութը հրապարակվել է Լիզա Գալկինայի Instagram-ի էջում։ Տեսանյութում 69-ամյա պրիմադոնան Mambo Italiano երգի հնչյունների տակ պարում է դստեր՝ Լիզայի հետ։ Հետևում երևում են Պուգաչովայի ավագ դուստրը՝ Քրիստինա Օրբակայտեն, և անվտանգության աշխատակիցները։ Համացանցի օգտատերերը բուռն քննարկում են ծավալել։ Որոշ օգտատերեր նշում են, որ ողջ ընտանիքը հրաշալի տեսք ունի, մյուսները նշում են, որ Պուգաչովան դժվար է շարժվում, և ենթադրում են, որ նրա ոտքերը ցավում են։
Համացանցում քննարկվում է Պուգաչովայի պարը պատկերող տեսանյութը
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ