Գիտե՞ք մեր ազգի մեծագույն խնդիրներից մեկը որն ա։ Վախենում ենք մարդու դեմքին նայենք ու ասենք «դու սխալ ես»։
Ասենք օրինակ ինչ-որ մեկը գալիս իրա մեքենայով ճանապարհ ա փակում, դու իրան ասում ես «Ընկեր ջան, արածդ սխալ ա, առհամարանք ա մնացածի նկատմամբ» մեկ էլ քեզ սկսում են կողքից բզել, թե բա քեզ պետք ա՞, ինչի՞ ես էդ մարդուն բան ասում։
Կամ օրինակ մի 20 հոգով հերթ ես կանգնած, մեկ էլ մեկը գալիս բոլորին հրելով անցնում ա առաջ, ասում ես «հոպ, ընկեր ջան, հերթ կա, մարդիկ հերթ են կանգնած, էդ ումի՞ց էիր լավը» ու էդ 20 հոգուց լավագույն դեպքում 1-2 հոգի միանա ասածներիդ։ Էն մնացածը կգերադասեն առհամարված, ձենները կտրած կանգնեն տեղները։ Մտքում էլ կասեն «էս ո՞վ ա էս լաչառը, հանգիստ լռվի տեղդ էլի, մարդը վռազ էր, անցավ առանց հերթ»։
Դրա համար մեր ազգի մեջ ձեն հանողին կոնֆլիկտային են անվանում, լեզվանի են անվանում։
Դրա համար մենք, որպես ազգ, չենք զարգանում։
Մենք, որպես ազգ, զուրկ ենք ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ ասվածից, որովհետև մահու չափ սարսափում ենք քննադատությունից։ Իսկ քննադատական մտածողությունն էնտեղ ա, որտեղ մարդ բաց ա քննադատության համար, որտեղ մարդ սովորում, կրթվում ու զարգանում ու աճում ա լսված քննադատությունից։
Արեգ Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից: