Henley & Partners շվեյցարական ընկերությունը կազմել է «ամենահզոր» անձնագրերով երկրների վարկանիշը: Դրանում առաջին դիրքն զբաղեցրել է Ճապոնիան: Ճապոնական արտասահմանյան անձնագրի տերերը կարող են այցելել 190 երկիր, ընդ որում կարիք չունենալով ստանալ մուտքի այցագիր:
Երկրորդ տեղը կիսել են Սինգապուրը և Հարավային Կորեան, որոնց բնակիչները անայցագիր մուտքի իրավունք ունեն 189 երկիր: Առաջատարների եռյակը եզրափակում են Ֆրանսիան և Գերմանիան՝ յուրաքանչյուրը 188 երկիր ցուցանիշով: Վարկանիշի հաջորդ տեղերն զբաղեցրել են Դանիան, Ֆինլանդիան, Շվեդիան և Իտալիան (187), Լյուքսեմբուրգը և Իսպանիան (186), Ավստրիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան և Պորտուգալիան (185):
Նրանց հաջորդում են Ավստրալիան, Իսլանդիան և Նոր Զելանդիան, որոնց քաղաքացիները կարող են առանց այցագրի այցելել 181 պետություն ու տարածք: Անայցագիր մուտքի ամենահամեստ հնարավորություններն ունեն Պակիստանի արտասահմանյան անձնագրերի տերերը (33), Սոմալին և Սիրիան (32), ինչպես նաև Աֆղանստանն ու Իրաքը (30):