
87 տարեկան հասակում մահացել է խորհրդային և վրացի դերասան Նոդար Մղալոբլիշվիլին: Մարտի 26-ին այս մասին հայտնել է Վրաստանի հանրային հեռուստատեսության Առաջին ալիքը: Մանրամասնություններ չեն նշվում:
Մղալոբլիշվիլին դերասանական կարիերան սկսել է 1954 թվականին: Առավել ակնառու թատերական գործերից են Դերասանը (Մաքսիմ Գորկու «Հատակում»), Օսվալդը (Հենրի Իբսենի «Ուրվականներ»), Յագոն (Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո»): Նա խաղացել է խորհրդային և վրացական տասնյակ ֆիլմերում, ինչպես նաև ռուսական կինոնկարներում և հեռուստասերիալներում: Առավել հայտնի դերերից մեկը կոմս Կալիոստրոն է ռեժիսոր Մարկ Զախարովի «Սիրո բանաձև» (1984) կինոժապավենում:
Նոդար Մղալոբլիշվիլին Վրաստանի վաստակավոր արտիստ էր 1976 թվականից և ժողովրդական արտիստ՝ 1979 թվականից: