Մել Գիբսոնը կարող է ամերիկացի գեներալի մարմնավորել իրանական ֆիլմում
Advertisement 1000 x 90

Մել Գիբսոնը կարող է ամերիկացի գեներալի մարմնավորել իրանական ֆիլմում

«Օուջ» («Բարձրակետ») իրանական կինոստուդիան համառորեն փորձում է համոզել Հոլիվուդի աստղ Մել Գիբսոնին՝ նկարահանվել «Գիշակերի վերջին թռիչքը» ֆիլմում: Արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց բանակցությունները դեռէս ավարտված չեն, տեղեկացնում է «Մեհր» գործակալությանը:

Բանն այն է, որոշ վերջերս մեծ աղմուկ էր հանել Գիբսոնի Իրան ժամանելու վերաբերյալ տեղական ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունը: Նման մեծության աստղերը հազվադեպ են այցելում Իսլամական Հանրապետություն: «Օուջ»-ի ներկայացուցիչները շտապեցին հերքել այդ հաղորդումը: Իրականում, «Մեհր»-ի տվյալներով, Թեհրան էր այցելել ոչ թե Գիբսոնը, այլ ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի օգնականը, որի անունը չի նշվում: Հյուրը վերցրել էր «Գիշակերի վերջին թռիչքի» սցենարը՝ այն Գիբսոնին փոխանցելու համար, որին առաջարկվում է ամերիկացի գեներալի դերը խաղալ իրանական ֆիլմում:

Համաշխարհային ճանաչում ունեցող դերասանն իբր արդեն նկարահանումներին մասնակցելու համաձայնություն է տվել, բայց նրա հոնորարի չափը դեռ պետք է համաձայնեցվի առաջիկա բանակցությունների ընթացքում:

«Գիշակերի վերջին թռիչքը» ֆիլմի սցենարն Իրանում հայտնի կինոսցենարիստ Հոսեյն Բեհզադի կողմից գրվել է 2014 թվականին: Սակայն նախագծի իրագործումը ՝ իրանական չափանիշներով պատկառելի բյուջեի պատճառով, երկար ժամանակ հետաձգվում էր: Այժմ, ինչպես երևում է, կինոստուդիան գտել է անհրաժեշտ միջոցները:

Սյուժեն պատմում է իրանցի ահաբեկիչ Աբդոլմալեք Ռիգիի վերացման մասին: Նա գլխավորում էր սուննիների «Ջունդալլահ» («Ալլահի մարտիկներ») ծայրահեղական խմբավորումը, որը կապված էր «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ և գործում էր Իրանի հարավ-արևելքում: Նրա զինյալները իրականացրել են մի շարք խոշոր ահաբեկչական գործողություններ, առավելապես Զահեդան քաղաքում՝ Իրանի Սիստանի և Բելուջստանի նահանգի վարչական կենտրոնում: 2010 թվականի փետրվարին Իրանի անվտանգության ուժերին հաջողվեց բռնել Աբդոլմալեք Ռիգիին: Իրանական դատարանի վճռով նա կախաղան հանվեց նույն տարվա հունիսին: