«Орел и решка» հաղորդումը հեռարձակող «Пятница» հեռուստաընկերությունը Instagram-ում հաղորդավարուհի Անաստասյա Իվլեևայի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել ու մեկնաբանել. «Նաստյա Իվլեևան կոկաին է փորձում Հայաստանում»։ Առաջինը դա նկատել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը:
View this post on Instagram
Իսկ այժմ հրապարակմանը կից արված մեկնաբանությունը փոխվել է։ Հիմա էջում գրված է.
«Նաստյա Իվլեևան փորձում է Հայաստանում»։
Տեսանյութում աղջիկը սրճարանում շաքարի փոշով փքաբլիթ է ուտում, ինչն էլ լղոզվում է շուրթերին։
Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել, որ Նաստյա Իվլեեւան իսկական թմրանյութեր է օգտագործում, սակայն «Пятница» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկոլայ Կարտոզիան հերքել էր այդ տեղեկությունը։