Ուժեղ կանայք տիրապետում են իրենց գեղեցկությանը։ Եվ նրանք սպասում են, որ սեքսը հիանալի է լինելու։ Ուժեղ կանանց տեսանկյունից հիանալի սեքսն այն սեքսն է, որը նրանց թույլ կտա լինել խոցելի ու ուժեղ՝ միաժամանակ։ Խոցելի՝ այն իմաստով, որ այն թույլ կտա այդ կանանց տեսնել առանց դիմակների ու ֆիլտրերի, իսկ ուժեղ՝ այն իմաստով, որ նրանք չեն վախենում ինչ-որ մեկի հնարավորություն տալ նույնպես լինել այնպիսին, ինչպիսին որ ինքը կա։ Այնպես որ, ուժեղ կանայք ինչ-որ սեքս չեն ուզում։ Նրանք ուզում են այնպիսի սեքս, որը նրանց թույլ կտա սեքսը զգալ՝ որպես իրենց երջանկության լրացում, այնպիսի սեքս, որը նրանց օգնում է դառնալ լավագույնն անկողնում։
Ուժեղ կանանց պետք չէ պարզապես սեքս, նրանք պետք է զգան, որ իրենք ցանկալի են իրենց տեսակի համար։ Նրանք ինքնավստահ են, գիտեն, թե ինչ են ուզում, ու հասկանում են իրենց պահանջմունքները։ Մարդը, ում նրանք կընտրեն, պետք է ի վիճակի լինի բավարարել նրանց, քանի որ այդ կանայք ուշադրություն չեն փնտրում, այլ փնտրում են կապվածություն։ Նրանք տղամարդկանց սեփական ցանկությամբ են սիրում, այլ ոչ թե՝ անհրաժեշտությունից ելնելով։
Ուժեղ կանանց պետք չէ պարզապես սեքս։ Նրանց պետք է, որ իրենց սիրեն իրենց անկատարության համար։ Նրանք ուզում են, որ ինչ-որ մեկն իրենց հասկանա, հասկանա, թե որտեղից է գալիս իրենց ուժը։ Նրանք ուզում են մեկին, ով տեսնում է, թե ինչպես է իրենց վստահ ու ուժեղ հոգին իրենց առանձնացնում այլոց ֆոնին, նրան, ով այդ կրակը ֆանտաստիկ սեքսուալ է համարում, նրան, ով գնահատում է այն, թե ինչպես են կյանքի նկատմամբ ունեցած իրենց կիրքը ու ապագայի հույսն օգնում իրենց հաղթահարել դժվարությունները։
Ուժեղ կանանց պետք չէ պարզապես սեքս, նրանց խորն էմոցիոնալ կապ է պետք։ Ուժեղ կանայք էմոցիոնալ են, զգայական ու կարեկցող։ Բայց նրանք նաև խիստ են, վճռական ու իշխող, երբ դա իրենց պետք է։ Այդ պատճառով էլ նրան առանձնահատուկ կապ է պետք իր տղամարդու հետ, ում մոտ իրենք վերադառնալու են օրվա վերջին, նա, ում մոտ ուժեղ կանայք կգան, երբ իրենց անվստահ կամ հոգնած կզգան։ Ուժեղ կանայք ուզում են կապ՝ ողջ կյանքի համար, այնպիսի կապ, ինչի մասին կարդացել ու ֆիլմեր են դիտել, այնպիսի կապ, որին իրենք հավատում են, որին արժանի են։
Ուժեղ կանանց պետք չէ պարզապես սեքս։ Նրանց կիրք է պետք, քանի որ նրանց համար հենց կիրքն է իրենց կյանքն արժեքավոր դարձնում։ Հեշտ է սեքս գտնել ու ստանալ այն։ Ուժեղ կանայք սովոր են ջանք թափել այն բանի համար, ինչ ունեն։ Նրանք վաստակել են այն կյանքը, որն ունեն, և նույնպիսի պարգևատրում ու հաջողություն են ակնկալում սիրո մեջ։
Նրանք ուզում են այնպիսի համբույրներ, որոնցից իրենց շունչը կկտրվի, քանի որ նրանք կարող են դա հաղթահարել։ Նրանք ուզում են փաղաքշանքներ, գրկախառնություններ, որոնց ժամանակ նրանք իրենց զգում են՝ ինչպես տանը, քանի որ նրանք դա փնտրել են իրենց ողջ կյանքում։ Նրանք ուզում են այն տղամարդուն, ով իրենց կզարմացնի, ով կմոտիվացնի ու կոգեշնչի իրենց։ Նրանք ուզում են այն տղամարդուն, ով իրենց դուրս կբերի իրենց հարմարավետության գոտուց, քանի որ նրանք չեն վախենում ներողություն խնդրել, երբ սխալ են, չվախենալ արտահայտել իրենց տեսակետը։
Ուժեղ կանայք ուզում են լինել ուժեղ տղամարդկանց հետ, իսկ ուժեղ տղամարդը կրքոտ տղամարդն է։ Նա է, ով ուրիշ մարդու մեջ իր պահանջմունքը տեսնում է՝ ուժի, այլ ոչ թե՝ թուլության մեջ, նա, ով հարաբերությունները հասկանում է՝ որպես բաց շփում ու ամուր ընկերություն, ով չի վախենում ցույց տալ, արտահայտել իր էմոցիաները, բացել իր սիրտը ու հանուն սիրո ռիսկի գնալ։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը