Ցուլ և Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների միջև հարաբերություններն աստիճանաբար են զարգանում, բայց նրանց միությունը բավական ամուր է, անխախտ: Հարաբերություններին կարող է սկիզբ դնել համատեղ աշխատանքը. այդ միջավայրում Ցուլերն ու Կույսերը սկսում են ուշադրություն դարձնել միմյանց, քանի որ կարծում են, որ մարդ աշխատավայրում և տանը նույնն է: Նրանք ուշադրություն են դարձնում՝ ինչպիսին է զուգընկերն աշխատանքային միջավայրում, ինչպես է շփվում աշխատակիցների հետ, ինչ նախընտրություններ ու հակումներ ունի: Շփման ընդհանուր եզրեր և թեմաներ գտնելով՝ կենդանակերպի երկու նշանի ներկայացուցիչներն էլ չեն շտապում անկեղծանալ միմյանց առաջ: Երբեք ընտանիք կազմելու մասին որոշումն արագ չեն կայացնում:
Թե Կույսերը, թե Ցուլերը հակված են վերլուծության: Հավասարակշռված, պրակտիկ, զուսպ Կույսերը դառնում են ինքնաբավ, հանգիստ Ցուլերի օգնականը, ընկերը, զինակիցը: Ցուլերը հավասարակշռված են թե զգացմունքային, թե ֆինանսական առումով: Քայլ առ քայլ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կառուցում են իրենց երջանկությունը:
Այս զույգի երեխաները մեծանում են առողջ միջավայրում. ընտանիքում չեն բղավում, հարաբերություններ չեն պարզում բարձր տոնով, չկա ֆիզիկական ուժի գործադրում, տիրում է փոխըմբռնում, սեր ու հոգատարություն մտերմի հանդեպ: Երջանիկ են երեխաները, ում ծնողները սիրում են իրար առանց ավելորդ բառերի, ում սերն ուժեղ է ամեն ինչից:
Խոյ և Առյուծ: Ի տարբերություն առաջին զույգի՝ կենդանակերպի այս երկու նշանների ներկայացուցիչները սիրում են հարաբերություններ պարզել, դրամատիկ կոնֆլիկտներ ստեղծել: Բայց նրանց հարաբերությունները բավական ամուր են, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն կարողանում առանց միմյանց ապրել:
Միասին են ցանկացած իրավիճակում, իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում: Ինչ-որ իմաստով կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն նման են սրտին ու զգացմունքներին, իսկ այս երկուսը չեն կարող գոյություն ունենալ առանց մեկը մյուսի: Խոյերն ու Առյուծները վառ օրինակ են դառնում երեխաների համար, որ ընտանիքը կառուցվում է զգացմունքների հիմքի վրա, իսկ այնտեղ, ուր սեր չկա, չկա նաև ընտանիք:
Խեցգետին և Կարիճ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն կարողանում առանց մեկը մյուսի: Երկուսն էլ զգացմունքային են, զգայուն, ինտուիտիվ: Միայն թե նրանցից մեկը լուռ է սիրում, մյուսին դուր է գալիս, երբ զուգընկերոջ համար զգացմունքները նկատելի են:
Կարիճները սիրում են քանդել, իսկ Խեցգետինները՝ կառուցել: Նրանց հարաբերություններում շատ են դրամատիզմը, խանդի տեսարանները, բայց այդ ամենն ավելի է ամրապնդում հարաբերությունները:
Նյութը moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը