Ֆլամանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի էսքիզը, որը կորած էր համարվում մի քանի հարյուրամյակի ընթացքում, 1,3 միլիոն եվրոյով վաճառվել է Ֆրանսիայում կայացած աճուրդում: Այդ մասին հայտնել է Europe 1 ռադիոկայանը:
33 x 45 սանտիմետր չափով ճեպանկարը՝ սուրբ Մարգարիտի պատկերով, որն սպանում է վիշապին, Ռուբենսն ստեղծել է 1620 թվականին: Լիլում աճուրդի հանված ստեղծագործությունը հայտնաբերվել է վերջերս՝ որպես թողնված ժառանգության մաս, հայտնել է Mercier աճուրդային տունը: Լոտի մեկնարկային արժեքը կազմել է 200 հազար եվրո: Աշխույժ սակարկության արդյունքում էսքիզը ձեռք է բերել մի գնորդ Բելգիայից: