Կալինինգրադի մարզի հարկային տեսուչները և ոստիկանների օպերատիվ աշխատակիցները այցելել էին 74-ամյա թոշակառու Եվգենի Դոբրենկոյի բնակարան: Պատճառը՝ թոշակառուի եկամուտների սրընթաց աճն էր: Ըստ իրավապահների, թոշակառում խնայդրամարկղ էր հանձնել 670 000 ռուբլի: Դա բանկում կասկածներ էր առաջացրել, տեղեկացրել էին իրավապահներին, վերջիններս էլ «հյուր» էին եկել պապիկին:
Օպերների առաջին զգացողությունը. թարմ հատապտղի հոտը… այնպիսի տպավորություն էր, ասես անտառում լինեին:
Օրինապահների անակնկալ այցից ահաբեկված թոշակառուն մի պահ կորցրեց իրեն, բայց հետո իր մեջ ուժ գտնելով, սկսեց բացատրել.
«Տղաներ, ողջ կյանքս աշխատել եմ գործարանում, թոշակի անցել: Կյանքիս միակ ուրախությունը զավակներս են և թոռներս: Թոշակն անմխիթար ցածր է: Ուզում էի մի բանով զբաղվել: Աղջիկս լսեց խնդրանքս, մի օր եկավ, ձեռքին երկու արկղ՝ անունը՝ «Ելակի հատապտղանոց»: Ասաց, կդնես խոհանոցում, պարբերաբար վրան ջուր կցողես: Նա նաև ասաց, որ շատ կլինի, միայն ժամանակին հավաքել է անհրաժեշտ:
Ցողեցի, սկսեց աճել: Հո չէր աճում… Մոռացաել էի մի պահ, երբ հիշեցի վազեցի խոհանոց՝ տեսարանից քիչ էր մնում սիրտս կանգներ:
Աչքերիս չէի կարողանում հավատալ. մեծ պտուղներ, բուրավետ, առողջ… սկսեցի բաժանել, մուրաբա պատրաստել: Դռկից հարևաններս հերթ էին կանգնում: Նման բերք, այն էլ ձմռանը…
Աղջկաս խնդրեցի մի երկու տուփ էլ բերի, և սկսեցի վաճառել:
Օրը 50-70 կգ բերք էի ստանում: Կայարանամերձ շուկայում արդեն ինձ լավ ճանաչում էին:
Հետո տեղս իմացավ «Մագնիտը»:
Երբ ստացա առաջին 20 000 ռուբլին, բարձրաձայն զռում էի. բա կյանքու՞մ էի այդքան փող, այդքան արագ ճանապարհով վաստակել:
Որոշեցի կուտակել, ինձնից հետո էլ թոռներիս բաժին կմնար, ինչ ես չհասցրեցի տեսնել, մտածեցի, թոռներս կտեսնեն…
Հավաքած գումարը 600 հազար էր, տարա բանկ, իսկ այդ անազնիվները միանգամից ձեզ են զանգել…»:
Ահա այսպիսի պատմություն: Վերջում հավելենք, որ իրավապահների հորդորով Եվգենի Իվանովիչը պայմանագիր է կնքել «Մագնիտի» հետ, դառնալով պատվավոր հարկատու:
tv-news.tk
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը