Ցանցում հայտնվել Է ռեժիսոր Ջիմ Ջարմուշի «Մեռածները չեն մահանում» ֆիլմի թրեյլերը: Պրոմոհոլովակը հրապարակված Է Focus Features-ի You-Tube-ալիքում: Թրեյլերին կից գրության մեջ նշվում Է, որ դա լինելու Է «զոմբիների վերաբերյալ ֆիլմ՝ մեծագույն դերասանական կազմով»: Ժապավենում խաղալու են Բիլ Մյուրեյը, Ադամ Դրայվերը, Թիլդա Սուինթոնը, Քլոյա Սեւինյին, Սթիվ Բուշեմին, Դենի Գլովերը, Իգի Փոփը, Թոմ Ուեյթսը, Սելենա Գոմեզը, ռեփեր RZA-ն, Լուկա Սաբաթը եւ Քալեբ Լենդրի Ջոնսը: Ջարմուշը նաեւ հանդես Է եկել որպես կինոնկարի սցենարիստ: «Մեռածները չեն մահանում» ֆիլմի պրեմիերան պլանավորված Է հունիսի 14-ին:
Ջարմուշը զոմբիների մասին ֆիլմ կնկարահանի «բոլոր ժամանակների մեծագույն դերասանական կազմով»
| Դիտվել է`

Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ