Չինական հնամենի գավաթը, որը պատրաստվել Է XV դարի սկզբին՝ Յունլեի ժամանակաշրջանում՝ Մինի գահատոհմի արշալույսին, ապրիլի 3-ին 4,3 միլիոն դոլարով վաճառվել Է Հոնկոնգի աճուրդում: Այդ մասին հայտնել են Sotheby՚s աճուրդային տան ներկայացուցիչները:
«Լոտը վաճառվել Է 33,775 միլիոն հոնկոնգյան դոլարով (4,3 միլիոն դոլարով)»,- նշել են կազմակերպիչները եւ ճշտել, որ դրա գնահատման արժեքը կազմել Է 1 – 1,5 միլիոն դոլար: Դեկորատիվ գավաթին պատկերված են զարդանախշեր՝ դասական կապույտ-սպիտակ գուներանգներով լոտոսների տեսքով: Գնորդի անունը չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: