Հայկական բանակը տղամարդկության բաստիո՞ն. chai-khana.org (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկական բանակը տղամարդկության բաստիո՞ն. chai-khana.org

Արտյոմ Ավետիսյանը կորցրել է հաշիվը, թե քանի անգամ է անցել Երևանից Վայոց Ձորի Խաչիկ գյուղ տանող 100 կիլոմետրանոց ոլորապտույտ ճանապարհը:

Բանակում եղած տասը տարիներից երկուսը 32-ամյա սպան անցկացրել է տեղական ռազմական բազայում:

«Երեխա էի, երբ որոշեցի, որ ուզում եմ միանալ բանակին: Ըստ իս` ոչ մի այլ աշխատանք ավելի պատվաբեր չի կարող լինել տղամարդու համար»,- բացատրում է սպան, որն ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Այստեղ ուսանողները համատեղում են բարձրագույն կրթությունը զինվորական ծառայության հետ:

«Բանակն ինձ հեռու է տարել իմ ծնողներից, քանի որ ծառայում էի տարբեր ռազմական բազաներում, հաճախ հեռու իմ հայրենի Երևանից: Բայց ես չեմ բողոքում: Սա իմ ընտրությունն է»,-ասում է Ավետիսյանը:

Ավետիսյանի տեսակետին են աշխարհի միլիոնավոր մարդիկ, որոնց համար զինվորականի աշխատանքը տղամարդկության, պատվի, քաջության և հերոսության մարմնավորումն է:

«[Համաշխարհային] պատմությունը ցույց է տալիս, որ զինվորական եւ բանակային աշխատանքը միշտ պատվաբեր է եղել»,-ասում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը` հավելելով, որ զինվորները միշտ կրթված են եղել եւ համարվել են էլիտա: Եվ նրանց փառաբանելը որևէ առնչություն չունի ազգի ռազմականացված լինելու հետ:

«Ընտանիքը և հայրենիքը պաշտպանելն ամեն ինչ է ամուսնուս համար: Դա իր կյանքն է»,- ասում է Ավետիսյանի կինը` Նաիրուհի Մեսրոպյանը, որը 2009-ից` իրենց ամուսնությունից ի վեր, միշտ նրա կողքին է եղել: «Երբ այլ կանանց հետ քննարկում եմ, թե ինչ է նշանակում լինել տղամարդ, ես անմիջապես մտածում եմ զինվորների մասին: Իմ որդին հիմա ընդամենը երկու տարեկան է, բայց ապագայում նրան տեսնում եմ որպես ծառայող զինվոր, պաշտպան»,-ասում է նա:

Ամբողջությամբ՝ chai-khana.org