
Բաղադրիչներ
- Խոզի միս – 300 գ
- Կոնսերվացված արքայախնձոր – 1 բանկա
- Եգիպտացորեն – 1 բանկա
- Ձիթապտուղ – 1 բանկա
- Սոխ – 1 հատ
- Տնական մայոնեզ – 200 գ
- Աղ
Պատրաստման եղանակը
- Խոզի խաշած միսը կտրատել քառակուսիների:
- Սոխը կիսալուսնաձև կտրատել և տապակել:
- Արքայախնձորը մանր կտրատել:
- Ձիթապտուղը կտրատել:
- Խոզի միսը, ձիթապտուղը, սոխը, եգիպտացորենը, արքայախնձորը լցնել տարայի մեջ և ավելացնել մայոնեզը:
- Խառնել և մինչև մատուցելը մի քանի ժամ պահել սառնարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը