46-ամյա ավստրալուհի Դանիելա Գրինթրին անգամ ավելի լավ տեսք ունի, քան 20 տարեկան շատ աղջիկներ։ Նա պատմել է, թե ինչպես է նրան հաջողվում այդքան լավ տեսք ունենալ։
Դանիելան արդեն 3 տարի է՝ ճանապարհորդ-բլոգեր է, նրա Instagram-ում ավելի քան 90 հազար բաժանորդ կա, եւ նա ամեն օր հրապարակումներ է անում։ Նա խոստովանում է, որ ակտիվորեն ճամփորդում է 18 տարեկանից եւ այդ ընթացքում այցելել է ավելի քան 70 երկիր։ Ավստրալուհին որոշել է բլոգեր դառնալ այն բանից հետո, երբ նրա լուսանկարները Մալդիվներում ամուսնու հետ հանգստանալու ժամանակ տասնյակ հազարավոր «հավանումներ» են հավաքել։
Դանիելայի հրապարակումների մեկնաբանություններում հաճախ ի հայտ են գալիս հաճոյախոսություններ նրա մարմնի մասին եւ հարցեր, թե ինչպես է նա պահպանել իր արտաքինը։ Բլոգերը խոստովանել է, որ դրան նպաստել են «լավ գեները, արկածները ճամփորդությունների ժամանակ եւ առողջ ապրելակերպը»։
Դանիելայի խոսքով՝ նա փորձում է չօգտագործել վերամշակված ուտելիք, նախընտրում է մրգերը, բանջարեղենը եւ ձկնեղենը։ Նա կանոնավորապես զբաղվում է սպորտով եւ բոլոր վարժությունները կատարում է սեփական քաշն օգտագործելով՝ չդիմելով տրենաժորների, մարզագնդերի կամ ծանրաձողի օգնությանը։ Մարզումների սիրելի տեսակներն են վազքը, լողը, յոգան եւ պիլատեսը։
Դանիելան հավելել է, որ հազվադեպ է շպարվում, բայց միշտ օգտագործում է արեւապաշտպան քսուք, եւ մյուսներին էլ խորհուրդ է տալիս նույնն անել։ Միեւնույն ժամանակ, նա ուշադիր կարդում է կոսմետիկ միջոցների ու սննդամթերքների բաղադրությունը։