Իռլանդիայի բնակիչների ճնշող մեծամասնությունը՝ 83 տոկոսը, իր առողջությունը գնահատում Է լավ կամ շատ լավ: Հասարակական կարծիքի ուսումնասիրման «Եվրոբարոմետր» եվրոպական գործակալության կողմից անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ իռլանդացիները ԵՄ-ում հավասարը չունեն իրենց առողջության այսչափ դրական ընկալման առումով:
Երկրորդ տեղն զբաղեցրել են կիպրոսցիները (78 տոկոս), հաջորդ հորիզոնականը բաժանել են Իտալիայի եւ Շվեդիայի բնակիչները (77 տոկոս): Ցուցակի եզրափակիչ մասում հայտնվել են Լիտվայի եւ Լատվիայի ներկայացուցիչները. բալթյան այս երկրներում մարդկանց միայն 44 տոկոսն Է բավարարված իր առողջական վիճակից:
«Եվրոբարոմետրի»՝ վերջերս անցկացված մի ամբողջ շարք սոցհարցումների հիման վրա կարելի Է եզրակացնել, որ իռլանդացիները Եվրամիության առավել լավատեսորեն տրամադրված բնակիչներից են: ԵՄ-ի նկատմամբ դրական վերաբերմունք են հայտնում անդամ երկրների շրջանում ռեկորդային թվով քաղաքացիներ՝ 62 տոկոսը: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի՝ Իռլանդիայի մերձավոր հարեւանի դուրս գալու հետ կապված երկամյա շրջանի ընթացքում այդ ցուցանիշն աճել Է 5 տոկոսով: Միության ապագան լավատեսորեն Է գնահատում իռլանդացիների 84 տոկոսը, ինչը նույնպես ամենաբարձր ցուցանիշն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: