«Ոսկե դպրոց» սիթքոմից հանրությանը հայտնի դարձած դերասանուհի Լիանա Հակոբյանը որոշել է այս փուլում իր գործունեությունը կենտրոնացնել թետրոնում։ Tert.am Life-ը երիտասարդ դերասանուհու հետ զրուցել է ներկայիս զբաղվածության, սիթքոմից հետո իր հասցեին հնչող մեկնաբանությունների և Վաչե Թովմասյանի հետ նոր համագործակցության մասին։
Դերասանուհու խոսքով` հեռուստատեսությունից առաջարկներ ունի, բայց առայժմ մերժում է՝ պատճառը բեմադրություներում զբաղվածությունն է և ժամանակի սղությունը. «Իհարկե հետագայում` դիպլոմայինի հանձնումից հետո, սիրով կընդունեմ հեռուստատեսային որևէ լավ առաջարկ, եթե լինի»։
Հայտնիությունն իր հետ բերում է նաև ուշադրություն ու տարատեսակ մեկնաբանություններ։ 21-ամյա Լիանայի խոսքով`դրանից չի սրտնողում։ «Ե՛վ թատրոնում, և՛ «Ոսկե դպրոց»-ում իմ ամենից հաճախ հնչած կարծիքն այն է, որ համարձակ եմ։ Ինձ այդ բնորոշումը տալիս են նրա համար, որ եթերում համբուրվել եմ, բեմում չեմ հրաժարվել բաց տեսարաններից։ Սա նշանակում է, որ ես հասկացել եմ իմ կերպարը, իմ առաջ դրված խնդիրը և , որպես դերասանուհի, մտածում եմ՝ իմ կերպարը կանե՞ր այսինչ բանը, ուրեմն ես էլ եմ պատրաստ դա անելուն։ Համբուրվելու կամ բաց տեսարանների համարձակությունը գործ է, իսկ կյանքում ես՝ ես եմ»,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ կերպարից չի հրաժարվում, եթե անգամ շատ համարձակ է։
Ինչ վերաբերում է հասարակության կարծիքին` Լիանան հստակ վերաբերմունք ունի․ «Կլինեն մարդիկ, ովքեր կհասկանան ինձ ու իմ արած աշխատանքը, շատ լավ։ կլինեն նաև մարդիկ, ովքեր չեն հասկանա, խնդիր չէ, թող գրեն վատ մեկնաբաննություններ»։
Ամբողջությամբ՝ life.tert.am